Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13226152 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 554 մլն դրամ, որից մրցակցային` 502 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 52 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 483 528 880 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.4760 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.5999 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս