2014 թվականի ընթացքում Facebook-ի շնորհիվ ստեղծվել է 4.5 միլիոն աշխատատեղ. Մարկ Ցուկերբերգ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը իր էջում գրել է.
«Վերջերս հրապարակված զեկույցի համաձայն՝ 2014 թվականի ընթացքում Facebook-ը ստեղծել է ավելի քան 4.5 միլիոն աշխատատեղ և 225 մլրդ դոլարի տնտեսական ակտիվություն։ Զեկույցը պատրաստել են Deloitte-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրել են Facebook-ի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա (առավել մանրամասն՝ այստեղ)։
Facebook-ում մեր առաքելությունն է՝ կապել աշխարհը։ Այս մասին մտածելով մենք հաճախ նկատի ունենք կապը ձեր ընկերների և ընտանիքի հետ, այն մարդկանց հետ, ովքեր ձեզ համար մեծ նշանակություն ունեն։ Սակայն դա նաև նշանակում է՝ օգնել մարդկանց կապ հաստատել բիզնեսների, կառավարությունների և այլ կազմակերպությունների հետ։
Օգնելով բիզնեսին՝ կապ ապահովել նոր և առկա հաճախորդների հետ, օգնելով ծրագրավորողներին՝ իրենց ծրագրերը աշխարհին ներկայացնելու հարցում՝ ֆեյսբուքյան հանրությունը ստեղծում է մեծ թվով աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ ամբողջ աշխարհով։
Շնորհակալություն՝ բոլոր բիզնեսների և նոր աշխատատեղերի հնարավորությունների համար, որոնք դուք ստեղծում եք։ Դուք աշխարհը դարձնում եք ավելի բաց և փոխկապակցված, և մենք հպարտ ենք, որ օգնում ենք ձեզ»։