
Ռուսաստանից ներկրված մեքենաների քանակը եռապատկվել է

2015 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներկրվել 6100 հատ մարդատար ավտոմեքենա, որոնց մաքսային արժեքը կազմել է 20.4 մլն դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության կողմից հրապարակված տվյալներից։
2014 թվականի ընթացքում ՌԴ-ից ներկրված մարդատար ավտոմեքենաների քանակը 1700 էր (8.2 մլն դոլար մաքսային արժեքով)։
Փաստորեն, 2015 թվականին ՌԴ-ից մարդատար մեքենաների ներկրման ծավալն աճել է 3.5 անգամ։
Հակառակ սրա՝ ներկրված մեքենաների ընդհանուր քանակը (բոլոր երկրներից) նվազել է: 2014 թվականին Հայաստան է ներկրվել 44300 հատ մարդատար մեքենա, մինչդեռ 2015-ին այդ թիվը նվազել է մինչև 27300։