Բաժիններ՝

Հայաստանից պանրի արտահանումը շեշտակի աճել է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսային ծառայության տվյալներով, Հայաստանից պանրի արտահանումը նախորդ տարի շեշտակի աճել է։

Մաքսայինը պանրի և կաթնաշոռի արտահանումը տալիս է միասին՝ մեկ տողով։ Ըստ այդ տվյալների՝ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է 1542.4 տոննա պանիր և կաթնաշոռ՝ 4.9 մլն դոլար մաքսային արժեքով։ Իսկ 2015 թվականին արտահանման ծավալը կազմել է 9114.7 տոննա (մաքսային արժեքը՝ 23.6 մլն դոլար)։

Այսինքն՝ 1 տարում պանրի արտահանման ծավալը աճել է շուրջ 6 անգամ։

Ինչո՞ւ ենք ասում պանրի։ Որովհետև կաթնաշոռի թե՛ արտադրության, թե՛ արտահանման ծավալները պանրի համեմատ շատ քիչ են։ Օրինակ, 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 18592.5 տոննա պանիր, և ընդամենը 989.4 տոննա կաթնաշոռ։

Ավելացնենք նաև, որ 9.1 հազար տոննա հայկական պանիրը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս