Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերն այս շաբաթ

Ապրիլի 11-15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 65,738,773 դոլար 482.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 59,685,142 ԱՄՆ դոլար 484.18 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,889,781 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 483.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում
իրականացվել է 2,750,000 ԱՄՆ դոլարի առք ու վաճառք:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,875,770 EUR 544,85 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,749,045 EUR 551,57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 835,750,116 ՌԴ ռուբլի 7,21 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 399,892,780 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև առք եւ վաճառք չի իրականացվել:

Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.8 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս