Բաժիններ՝

«Ակնկալվում է, որ ազատ տնտեսական գոտում կունենանք 300 աշխատատեղ». Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր այցելեց «Մերիդիան» ազատ տնտեսական գոտի, որտեղ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակնկալվում է՝ ազատ տնտեսական գոտում կունենանք 300 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը, ըստ նրա՝ 200-300 դոլարին համարժեք դրամի շրջանակներում. «Մեր մասնագետների գնահատականներով` դրական ցուցանիշ ենք ակնկալում: Առնվազն՝ 30 տոկոս աճ ենք ակնկալում»:

Ըստ նախարարի՝ ոսկեգործությունն ու ադամանդագործությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից են, և նրա խոսքով՝ սկզբունքային նշանակություն ունի այն քաղաքականությունը, որ կառավարությունը որդեգրել է. «Ասեմ մի քանի ցուցանիշ, որոնք առարկայական են դարձնում ոսկեգործության և ադամանդագործության ոլորտները: Անցյալ ամբողջ տարվա ընթացքում ֆիզիկակական ծավալով շուրջ 900 կգ է եղել, ինչը մեծ չէ, բայց հույս ունենք, որ աջակցության քաղաքականության շնորհիվ՝ ծավալները կավելացնենք»:

Նա նշեց, որ կան սկզբունքային մի քանի հարցեր՝ թե՛ վարչարարության թեթևացման, թե՛ մասնագետների պատրաստման, վերապաստրաստման առումով, թե՛ ադամանդների իրացման հարթակներ ձևավորելու տեսանկյունից, որը, ըստ նրա՝ Հայաստան կբերի ադամանդի առևտրի հոսք, ինչը թույլ կտա Հայաստանն ադամանդագործության ու շրջանառության ոլորտում դիտարկել՝ որպես կարևոր երկրներից մեկը: «Ամենակարևոր հարցերից մեկը որակյալ մասնագետների հարցն է, որը մեզ տալիս է մրցակցային առավելություն: Հիմա խնդիրը դա է, որ որակ-գին համադրության շրջանակներում վարձատրության էական բարձրացման մասին խոսենք: Մենք վստահ ենք, որ մեր ոդեգրած ծրագրերն իրականացնելու դեպքում մենք էականորեն բարձր աշխատավարձ կարող ենք ակնկալել այս ոլորտից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Անդրադառնալով խնդիրներին՝ նա ասաց. «Ազատ տնտեսական գոտու մասին երկու կարևոր հարց բարձրացվեց. առաջինը հակաքարոզչությունն է՝ ուղղված ազատ տնտեսական գոտուն: Դրա դեմ պայքարենք: Ազատ տնտեսական գոտու նպատակը ոչ թե այս կամ այն կազմակերպությանը հենց այնպես արտոնություն տալն է, այլ ոլորտները խթանելը, որպեսզի կազմակերպությունները գան, ստեղծեն աշխատատեղեր ու զարգանան: Ստանդարտ հարկային դաշտում այդ ընկերությունները շահագրգռվածություն չեն ունենա:

Կարդացեք նաև

Այլ երկրներում էլ կան ազատ տնտեսական գոտիներ, ու նրանք չպետք է Հայաստանի նկատմամբ ունենան մրցակցային առավելություններ: Երկրորդն էլ կազմակերպչական հարցեր են` կապված թույլտվությունների տրամադրման ժամկետի հետ. 30-40 օրը բավականին երկար է, երբ դիմում են թույլտվություն ստանալու համար»:

RA Minister of Economy Artsvik Minasyan visited free economic zone and a number of diamond companies of Nor Hachen

RA Minister of Economy Artsvik Minasyan visited free economic zone and a number of diamond companies of Nor Hachen

RA Minister of Economy Artsvik Minasyan visited free economic zone and a number of diamond companies of Nor Hachen

RA Minister of Economy Artsvik Minasyan visited 'Meridian' free economic zone and a number of diamond companies of Nor Hachen

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս