«Գլոբալ մրցունակության ինդեքսով» և «Գլոբալ ինովացիոն զեկույցով» ՀՀ-ն դիրքերը բարելավել է 4-ական միավորով
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց մի քանի վարկանիշային ինդեքսներ ու հայտարարեց, որ ՀՀ-ն դիրքը բարելավել է, ինչը դրական կանդրադառնա ՀՀ ներդրումային միջավայրի վրա:
Ըստ նրա՝ «Գլոբալ մրցունակության ինդեքսով» և «Գլոբալ ինովացիոն զեկույցով» ՀՀ-ն դիրքերը բարելավել է 4-ական միավորով, իսկ HSBC բանկի պատրաստած հոդվածում կրկին դրական պատկեր է առկա: Մասնավորապես, նախարարի խոսքով, «Գլոբալ մրցունակության ինդեքսում» առաջընթացն ապահովվել է աշխատուժի շուկայի, ֆինանսական շուկայի գծերով, գործարարության կատարելագործության աստիճանով ՀՀ-ն բարելավել է իր դիրքերը, և դա հետագայում ներդրումային միջավայրի վրա որոշակի ազդեցություն կունենա:
«Գլոբալ ինովացիոն զեկույցը», ըստ նախարարի, բավականին լուրջ գնահատական է՝ հիմնված վերջին 2 տարում ուսումնասիրությունների վրա, և ՀՀ ինովացիոն ինդեքսը ՀՆԱ-ի նկատմամբ բարձր է: Կ.Ճշմարիտյանի խոսքով՝ ՀՀ պոտենցիալը բարձր է դեռևս չիրացված հնարավորությունների մասով:
Ճշմարիտյանը հայտնեց, որ այս ամիս կառավարության դատին կներկայացնեն ինովացիոն համակարգի ռազմավարության 2-րդ նախագիծը: