Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտնեոի նվազումը աղետալի տեմպեր է ընդունում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտնեոի նվազումը արդեն աղետալի տեմպեր է ընդունում։ Այս տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների զատ ներհոսքը անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ։

Եթե անցած տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան 156 միլիոն դոլար, ապա այս տարվա օգոստոսին կազմել է ընդամենը 87.2 միլիոն դոլար՝ նվազելով 44 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները օգոստոսին կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա օգոստոսի 145 միլիոնից այս տարվա օգոստոսին հասնելով ընդամենը 72.6 միլիոն դոլարի։ Ամիսների կտրվածքով մասնավոր տրանսֆերտների նման անկում դեռ չէր գրանցվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս