Բաժիններ՝

Հաստատվել է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը

Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվեց փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությունը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի՝ ՀՀ կառավարության կողմից շարունակական քայլեր են իրականացվում ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: 2001թ. սկսած մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, մասնավորապես՝ ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ենթակառուցվածքների պահպանում և ամրապնդում, գործարար ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական, ֆինանսական և ներդրումային աջակցություն, տեղական տնտեսական զարգացում, ոլորտային բիզնեսներին աջակցություն, կանանց ձեռներեցությանն աջակցություն, տեղական արտադրանքի արտահանմանն աջակցություն, և այլն:

Ճշմարիտյանի խոսքով՝ եթե նախորդ տարիներին ՓՄՁ զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս