Բաժիններ՝

Առաջադիմող հետադիմություն

Հայաստանում գործարարությամբ զբաղվելուն ամենից շատ խանգարում է ֆինանսական միջոցների անմատչելիությունը։ Սա առաջին հերթին վերբերում է բիզնես վարկերի տոկոսադրույքներին և պայմաններին։ Այս մասին տեղեկանում ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված Մրցունակության գլոբալ վարկանիշը՝ 2015-2016թթ. զեկույցից։ Բացի հիմնական չափորոշիչներից՝ զեկույցը յուրաքանչյուր երկրի համար ներկայացնում է բիզնեսի 16 ամենախնդրահարույց գործոնները։ Հայաստանի պարագայում ֆինանսների անմատչելիությունից հետո առավել կարևոր ամենակարևոր խոչընդոտ համարվել է բյուրոկրատիան է, երրորդը՝ փոխարժեքը։

Խոչընդոտների թվում գործարարները նշել են նաև կոռուպցիան, ենթակառուցվածքների ոչ բավարար մակարդակը, հարկային դրույքաչափերը և այլն։ Նշենք նաև, որ Հայաստանն այս վարկանիշում առաջադիմել է 3 հորիզոնականով և 140 երկրների շարքում զբաղեցրել 82-րդ տեղը։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս