
Հիպոթեկային վարկավորման ծավալը օգոստոսին նվազել է

Այս տարվա օգոստոսին ՀՀ բանկերի կողմից հատկացվել է 127 հիփոթեքային վարկ՝ 955.24 մլն դրամ ծավալով: Այսինքն՝ յուրաքանչյուր վարկի ծավալը կազմել է միջինում 7.5 մլն դրամ կամ 15.8 հազար դոլար, ինչը հիփոթեքի համար մեծ գումար չէ: 2015 թ. հուլիսի համեմատ վարկավորման ծավալը նվազել է 34.5%-ով:
Ազգային հիփոթեքային ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա անցած ամիսների ընթացքում ամենաակտիվ վարկային ամիսը եղել է հուլիսը, երբ հատկացվել է 168 վարկ՝ 1 մլրդ 459.75 մլն դրամ ծավալով:
Նշենք, որ դրամային վարկերը հասանելի են 12.51%, դոլարայինը՝ 13.28% տոկոսադրույքներով: