
«Երևանն ունի շատ ավելի փող, քան իրեն պետք է». Տիգրան Ուրիխանյան

Այսօր ԱԺ նիստում ընդունվեցին երեկ քննարկված օրինագծերը, այդ թվում` համաձայնություն տրվեց ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թ. մայիսի 11-ին ստորագրված «Երևանի քաղաքային լուսավորության ծրագիր» վարկային համաձայնագրին:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այս վարկը վերցնելն արդարացված է և իրենք կողմ են համաձայնագրին: Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, սակայն, հայտարարեց, որ հատկապես Երևանի համար, որ ունի անհամաչափ բյուջե, ինչպես կարելի է նպաստել վարկ վերցնելուն. «Երևանն ունի շատ ավելի փող, քան իրեն պետք է»:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր հերթին հայտարարեց, թե սա եզակի վարկային համաձայնագիր է, որտեղ չկան խորհրդատվություններ, և գումարը հստակ տրվում է խնդիրը լուծելու համար: «Երևանը մեր ազգի մայրաքաղաքն է և միայն երևանցիներինը չէ, ամբողջ ազգն ու Սփյուռքը օգտվում է Երևանի հնարավորություններից»,- նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: