
Ադրբեջանական բանկերը ռիսկային են. Standard & Poor’s

Միջազգային վարկանշային Standard & Poor’s (S&P) գործակալությունը գնահատել է Ադրբեջանի բանկային համակարգի ռիսկայնության աստիճանը, հայտնում է Report-ը:
Գործակալությունը հայտարարել է, որ Եվրոպայի, Միջին արևելքի ու Աֆրիկայի երկրների ազգային արժույթների թուլացումը բարձրացրել է այդ երկրների բանկային համակարգերի ռիսկերը:
S&P-ի վերլուծաբան Թիմուչին Էնգինը իր զեկույցում գնահատել է Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի ու Նիգերիայի բանկային համակարգերի ռիսկերը՝ որպես շատ բարձր, Ռուսաստանի, Վրաստանի ու Թուրքիայի բանկային համակարգերը՝ որպես բարձր:
Զեկույցում նշվում է, որ Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Հունգարիայի ու Խորվաթիայի բանկերը ավելի քիչ են ենթակա բացասական ազդեցության:
Զեկույցում նշվել է, որ մոտ ապագայում Թուրքիան կբախվի վարկային մեծ վնասների հետ: