Հուլիսի 7-ին Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀՀՄՂՀԽ) նախագահ, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության պետ Ռոբերտ Գալոյանը և Ֆինանսական հետախուզության մարմինների համակարգող խորհրդի (ՖՀՄՀԽ) նախագահ, ՌԴ ֆինանսական դիտարկման ծառայության տնօրեն Յուրի Չիխանչինը արձանագրություն են ստորագրել:
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է վաճառվի ՀԷՑ-ը՝ Ն. Սարջանյանը բացասական պատասխան տվեց, ասելով՝ «Չկա նման բան»
Վարչապետ Հ.Աբրահամյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարելի է 15 տարի անց տրակտորները ետ վերցնել
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում (ՀԾԿՀ) «Հայաստանի էլէկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցերից մեկի քննարկման ժամանակ հանձնաժոովը որոշեց տուգանել ՀԷՑ-ին 10. 000. 000 (տասը միլիոն) դրամի չափով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի չափով:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ)տեղի ունեցած նիստի ժամանկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի (ՀԷՑ) տնօրեն Եվգենի Բիբինը առաջարկեց օրակարգի երկրորդ և երրորդ հարցրեը քննարկել միասին, քանի որ դրանք երկրուսն էլ վերաբեվում են ՀԷՑ-ի կորուստների հաշվարկմանը:
«Երբ նայում ու համեմատում ենք պետական գնումների գործընթացը և իրավիճակը, ասեմ, որ բավականին շատ տնտեսվարողների շահագրգռում է: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ավելանալու է տնտեսվարողների թիվը, որոնք ԵՏՄ անդամ պետությունների տարածք արտահանումներ կիրականացնեն»:
ՀՀ կառավարության վաղվա նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կներկայացնի ՀՀ 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
2015թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.0% գնանկումով:
ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն կնպաստի գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական արդյունավետ համագործակցության հետագա ընդլայնմանը: Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և միջպետական երկխոսության մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը կարևորել է փոխայցելությունները և գործնական սերտ շփումները:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 4-ին ընդունել է ամերիկահայ գործարարներ Փիթեր Տուրյանին եւ Լեւոն Ասլյանին:
Հուլիսի 6-ին Լեհաստանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հանդիպել է Լեհաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գրաժինա Հենցլևսկայայի հետ:
Ինչպես արդեն նշել ենք` ՀՀ տնտեսությունն ակտիվանում է` ի հեճուկս բոլոր միջազգային կառույցների հոռետեսական կանխատեսումների և այլ «չար լեզուների»։ Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ. հունվար-մայիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 2,7%-ով։
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 7-ին տեղի է ունեցել «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականցում» ծրագրի ղեկավար խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են միջազգային կառույցների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ
168.am-ի հավաստի տեղեկություններով, կառավարությունը որոշել է վճարել ոչ թե խոստացված ողջ պարտքը, այլ ընդամենը դրա մի մասը, ավելի ճշգրիտ՝ յուրաքանչյուր աշխատողի կվճարեն մինչև 5 մլն դրամ: Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնց աշխատավարձի պարտքի մեծությունը գերազանցում է 5 մլն դրամը, դրանից ավելին չեն ստանա:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ հուլիսի 7-ին, ԱՄՆ դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 475,5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 475 դրամը։
Հարկ է նշել, որ այս երկու ընկերություններում էլ հարկայինը նաև անցած տարի է ստուգումներ իրականացրել:
Նավթի համաշխարհային գները վերականգնել են աճը մոտ 8%-անոց անկումից հետո: Այդ մասին են վկայում Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաների տվյալները:
Առևտրի կենտրոնի մասին մարդկանց պատկերացումներով՝ դա մի վայր է, որտեղ գնում են շաբաթը մեկ անգամ, կատարում են գնումներ: Հոծ բազմության միջով մի կերպ անցնելով սայլակներով՝ շտապում են տուն: Բայց սուպեր և հիպերմարկետների սեփականատերերն այլ պատկերացում ունեն առևտրի կենտրոնի մասին:
ՀՀ Կենտրոնական բանկի գնահատականներով, գյուղատնտեսության ճյուղի դրական զարգացումները կպահպանվեն, ինչի արդյունքում կձևավորվեն գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակներ։
Հուլիսի 06-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52047162 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Վրաստանին 60 մլն դոլարի վարկի հատկացումը:
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային մարմինն առաջիկա 1 տարում նախատեսում է ստուգել 1631 տնտեսվարողների:
Հունաստանի կառավարությունը պլանավորում է երկարեցնել «բանկային արձակուրդները» ևս մի քանի օրով, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Հունաստանի բանկային շուկայի ներկայացուցիչներին, ովքեր այսօր մասնակցել են Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ բանակցություններին:
«Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ փոխանակման կետի թիվ 775, 775/1, 775/2 եւ 775/3 լիցենզիաները եւ ներդիրները կորել են:
Նավթի համաշխարհային գները նվազում են ներդրողների մտավախությունների ֆոնին, որ Հունաստանը կարող է դուրս գալ եվրոգոտուց, ինչպես նաև եվրոյի նկատմամբ դոլարի ամրապնդման հետևանքով, ինչի մասին վկայում են առևտրի տվյալները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Etihad» ավիաընկերության «The resdidence» սպասարկման կարգը: «The resdidence»-ը ավիաընկերության նոր ծառայությունն է, որը սկսեց մատուցվել 2014թ. դեկտեմբերին Աբու Դաբի-Լոնդոն թռիչքի ընթացքում: Լոնդոնից Աբու Դաբի և հակառակը թռչելու համար մեկ անձը պետք է վճարի մոտավորապես $39 806.
Ինչո՞ւ է փողն այդպես սիրում հրեաներին: Ի՞նչ գաղտնիքների են նրանք տիրապետում, որպեսզի կարողանան իրենց ձգել հսկայական քանակի գումարներ: Եվ ընդհանրապես, կա՞ն հարստության յուրահատուկ գաղտնիքներ, որոնք հատուկ են միայն այս ժողովրդին:
«Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի փոխարեն` մենք կրենք այդ վնասը: Ջրային և մյուս գործոնների մասին հեքիաթ են պատմում: Ո՞վ ասաց, որ այդպես է: Ես էլ կարող եմ այլ ձևով խնդիրը դնել՝ ՀԷՑ, հոսանք ես գնում, ինձ բավարարի էն գնով, ինչ տրված է, Վրաստանից գնիր 22 դրամով»,- ասում է Վահագն Խաչատրյանը:
Արտաքին և ներքին տնտեսական զարգացումներին ԿԲ-ն կարձագանքի դրամավարկային քաղաքականության ուղղությունների համապատասխան ճշգրտմամբ