Բաժիններ՝

«Խնդիրը ծիծակից ու թթու դրած վարունգից այն կողմ չգնաց»». Բագրատյանը դժգոհ է

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր դիտողությունները Հարկային օրենսգրքի վերաբերյալ արդեն ուղարկել է կառավարություն: 16 էջի վրա Հ. Բագրատյանը շարադրել է 120 դիտողություն, որոնք բոլորն էլ, ըստ նրա, կոնցեպտուալ են:

«Երբ դուք որոշում եք ստեղծել հարկային համակարգ, եթե դուք մասնագետ եք, առաջին հերթին՝ պետք է հասկանաք՝ ի՞նչ տնտեսություն եք ստեղծել, և առաջիկա 10-15 տարում ի՞նչ փոփոխություններ կկրի այդ տնտեսությունը: Ըստ այդմ՝ պետք է որոշեք՝ մեր հարկերն ավելի շատ արտադրությա՞ն, թե՞ սպառման վրա դնենք: Խնդիրն այս մասով ծիծակից ու թթու դրած վարունգից այն կողմ չգնաց: Մենք չունենք որևէ փաստաթուղթ, թե 2015-ին կամ 30-ին կառավարության նպատակադրումը տնտեսության այս կառուցվա՞ծքն է: Սա չարած՝ չի կարելի մոտենալ Հարկային օրենսգրքին: Իզուր տեղը պետք չէ պղտոր ջրում ձուկ բռնել»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:

Նա կարծում է՝ կառավարությունը հարկերն ավելի շատ սպառման վրա պետք է դնի. «Եթե դուք հիմա արտադրության վրա դնեք, կխեղդեք արտադրությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս