Մազոխիզմ` ՀՀ ԱԺ-ում
«Եթե Հարկային օրենսգրքով սահմանված այս ամբողջ միջոցառումները իրականացվեին 2015 թվականին, դրական ազդեցությունը եկամուտների վրա կլիներ 2015 թվականի համախառն ներքին արդյունքի 1.8 տոկոսային կետի չափով»,- երեկ ՀՀ ԱԺ-ում Հարկային Օրենսգրքի ներկայացման ժամանակ հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե որքանով կաճեր 2015թ. փաստացի կատարված բյուջեն, եթե այս օրենսգրքով նախատեսված հարկման մեխանիզմը կիրառվեր նախորդ տարվանից։
Իհարկե, տնտեսագիտության մեջ հարկերի ու դրանց փոփոխության մասին ավելի ճիշտ է խոսել տոկոսներով։ Սակայն երբ դա վերածում ենք բացարձակ գումարի, ստացվում է բավականին մեծ թիվ՝ 90.8 մլրդ դրամ։
Այսինքն՝ եթե Հարկային օրենսգիրքը գործեր 2015-ին, ՀՀ պետբյուջեի եկամուտները կլինեին ոչ թե 1 տրիլիոն 67.9 մլրդ դրամ, այլ 8.5%-ով ավել ։ Կարճ ասած, խորհրդարանական մեծամասնության գործարար-պատգամավորները մեծ հավանականությամբ կընդունեն մի օրենսգիրք, որը զգալիորեն ծանրացնում է առաջին հերթին իրենց բիզնեսների հարկային բեռը։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում