«Որակի գերազանցության» մրցանակը վկայում է իրականացվող աշխատանքի բարձր որակի և միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին համապատասխանության մասին:
Այսօր ԱԺ նիստում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը: Նա նշեց, որ գազի հետ կապված խնդիրներն ուսումնասիրող ենթահանձնաժողովը 52 նիստ է արել:
Այս մասին են վկայել Ռուսաստանի Կենտրոնական բանկի տվյալները:
Փաստաթղթով, մասնավորապես, ռուսական կողմը նախատեսում է ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի շրջանակում ՀՀ պարտավորությունների կատարման նպատակով ՀՀ-ին անհատույց օժանդակություն տրամադրել 47 մլն ԱՄՆ դոլարի (կամ համարժեք ռուբլու) և 130 մլն ռուբլու չափով երեք տարվա ընթացքում՝ սկսած 2015թ.:
Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ ընկերությունը ավարտել է բաժնետոմսերի նոր թողարկման վաճառքը Միջազգային ֆինանսական կորպորացիային (ՄՖԿ)։
Գործարքներից ստացված միջոցների 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015թ. պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար: Մնացած գումարի հաշվին կհամալրվի կայունացման դեպոզիտային հաշիվը:
«Երբ երեկ ես ասացի, որ շաքարավազի գինը 395 դրամ է, Արտակ Շաբոյանը միանգամից հակադարձեց, թե «Երևան Սիթիում» հենց այսօր շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք՝ «Երևան Սիթի»՝ ամենացածր գները տարածաշրջանում՝ գումարած երեք հատ լավաշ, հարգելի քաղաքացիներ, չմոռանաք բերել ձեր անձնագրերը»: Բայց այսպես որ ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հասարակության հետ…»,- այսօր ԱԺ նիստում՝ դիմելով Արտակ Շաբոյանին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
2014 թվականին ամսական մաքուր եկամուտների (աշխատավարձի) ամենաբարձր մակարդակն ունեցող երկիրը Շվեյցարիան է:
«Զրոյացել է պետությունը: Դուք չեք ուզում սարքեք էս պետությունը, դուք ձեր ձեռքերը չեք քշտում, պետություն չեք սարքում: Նույնը էս հանձնաժողովը: Էս տարիներին մրցակցությունը պակասել է, ասում են ավելացել է: Դուք մի ինդեքս չունենք: Ո՞նց է ձեզ մոտ մրցակցությունը բարելավվել, ձեզ էլ վերանշանակել են, եթե ակտիվ հարկ վճարողները երեք անգամ պակասել են»,- ասաց Հ.Բագրատյանը:
Անդրադառնալով բանանի ներկրման խնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Շաբոյանը կրկին նշեց, որ ոլորտն իրենց ուսումնասիրության ներքո է գտնվում, մի անգամ ներկրող խոշոր ընկերությանը` «Քեթրին Գրուպին», պատասխանատվության են ենթարկել` գնագոյացման խնդրի հետ կապված: Ըստ նրա, բնականաբար, եթե նորից լինեն չարաշահումներ, ուսումնասիրություն կանեն ու մեղավորներին պատասխանատվության կենթարկեն:
«Տնտեսվարողները հաճախ վերադարձ չեն կատարում` կառչելով օրենքում նշված նմանօրինակ բառից, սակայն օրենքը սպառողների պաշտպանության մասին է, հետևաբար՝ սպառողն ինքը պետք է որոշի, թե որն է իր համար նմանօրինակ ապրանք
Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության շաբաթական զեկույցում:
Կողմ է քվեարկել 492 պատգամավոր, դեմ՝ 107-ը, ձեռնպահ՝ 13-ը:
Ռուսական բիզնեսի առաջատարները տարիներով, եթե ոչ տասնամյակներով աշխատել են «ճամպրուկ-կայարան-օֆշոր» սխեմայով:
«100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանն երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին չկատարել բանկերից և վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները և «չհարստացնել ռեժիմին ու նրա մաս կազմող հանցագործ օլիգարխներին, ովքեր բաժին ունեն մեր վճարած յուրաքանչյուր դրամից»:
«Հաշվիչները բնակիչների սեփականությունն են և ձեռք են բերվում նրանց կողմից: «Երևան-Ջուր» ՓԲԸ-ն հաշվիչների վաճառքով չի զբաղվում: Դրանք կարելի է ձեռք բերել առևտրային ցանցից»
2014թ. հունվարին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել էր 16.5 միլիոն դոլար, իսկ 2015-ի հունվարին՝ ընդամենը 168.9 հազար դոլար։
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.34%-ով կամ 1.63 դրամով։
Այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ:
Անձը կայքում ներկայացնում է որևէ նախագիծ, որը ֆինանսավորման կարիք ունի և ֆինանսավորումն ապահովելու նպատակով ներգրավում է 4 այլ մասնակիցների, ովքեր կվճարեն 10 ԱՄՆ դոլար և իրենց հերթին կներգրավեն ևս 4 մասնակցի:
Եվրոպական խորհրդարանն այսօր կգրի եվրոպական պատմության ոչ մեծ մասը, երբ կքվեարկի ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներին ֆինանսական աջակցության խոշորագույն փաթեթի շուրջ:
Միջազգային տնտեսական ինտեգրաման և բարձփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե իրականում տնտեսությանը տրվող գումարային ռեսուրսների խնդիրը խիստ հուզում է կառավարությանը, կառավարությունն էլ խորհրդակցում է տարբեր կառույցների, այդ թվում՝ ԿԲ-ի, միջազգային ֆինանսական կառույցների հետ. «Հարկ է հաշվի առնել մի հանգամանք՝ դրամավարկային ոլորտում մենք խոշոր փոփոխություն ունեցել ենք 2014թ. վերջին, որ ռեգիոնալ փոփոխություն էր, ու դոլարացումը խորացավ: Նույն խնդիրն առկա է ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում և այլն: Նման դեպքերում վարկավորումը չի կարող աճել: ՀՀ-ում վարկավորման աճի տեմպն է դանդաղել, բայց վարկավորումը չի վերացել»:
«Հյուսիս-Հարավում աշխատանքները շարունակվում են, անհանգստանալու խնդիր չկա: Անհանգստանում եք Դուք, բայց պետք է անհանգստանային աջ կողմումս նստած մարդիկ (խմբ. կառավարության անդամները), ես պատասխանեի»,- այսօր Այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հարցին, թե ի՞նչ վիճակում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ընթացքը:
Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե վերջերս գրքերից մեկում հրապարակված հետազոտության համաձայն, ՀՀ-ում խոզի, տավարի, հավի մսի, ալյուրի, շաքարավազի և մի շարք այլ շուկաներում ներմուծվող ապրանքը վաճառվում է 100-200% և ավելի գնով, այսինքն՝ այստեղ տեղի է ունենում գերշահույթ և դա ստանում են ներկրողները:
«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն Հայաստանի կառավարության կողմից վերջերս 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եվրապարտատմոսերի թողարկումը դիտարկում է որպես անպատասխանատու և երկրի համար վնասակար:
«Հանձնաժողովի տեսադաշտում գտնվող բոլոր խնդիրներին լուծում են տրվել: Մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել, որ որևէ հարցով դիմել է ՏՄՊՊՀ-ին, այդ խնդիրը գտնվել է մեր օրակարգում և հանձնաժողովը բավարար հետևողական չի եղել»,- այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե ինչպիսի՞ն է 2014-15թթ. մրցակցության ընդհանուր վիճակը երկրում՝ և՛ քանական, և՛ որակական առումով:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 2015 թվականի օգոստոսի 2-ից 13-ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6-րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7-ով ավելի:
Ս.թ. մարտի 21-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացել են Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) գործադիր խորհրդի միջազգային ընտրությունները: Գագիկ Գևորկյանը վերընտրվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության (AJA) նախագահի պաշտոնում: Գործադիր խորհրդի նոր անդամներն են՝ Սարգիս Նուրիանը (փոխնախագահ), Շանթ Հայթայանը (փոխնախագահ) և Րաֆֆի Մարուքյանը (գանձապահ):
Այսօր ԱԺ նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2015թ. մարտի 2-ին Սերժ Սարգսյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում վերնշանակեց Արտակ Շաբոյանին և այդ օրվա դրությամբ շաքարը ՀՀ-ում արժե 395 դրամ էր, Թբիլիսիում՝ 280 դրամին համարժեք լարի: Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ շաքար ներկրում է մեկ անձ՝ ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը:
Գործակալության կանխատեսումը նախկինի նման շարունակում է մնալ բացասական: