Ուսանող-ծնողներին օգնություն ցուցաբերվում է ոչ թե ՀԵՀ-ի կողմից, այլ ՀԵՀ-ի միջոցով։ Պարզ ասած, ուսման վարձը հիմնադրամը չի վճարում։ Վճարում են ուրիշները։
Մինչեւ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից անցկացված սթրես-թեստի արդյունքների պաշտոնական հրապարակումը, մամուլին հայտնի է դարձել, որ եվրոպական 130 բանկերից 25-ը բացասական արդյունքներ են արձանագրել, գրում է Der Spiegel-ը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ` մասնակցելու հոկտեմբերի 24-ին կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի տասնմեկերորդ նիստին:
Էլեկտրաէներգիայի` օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր սակագների հետևանքը մեղմելու, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Երևանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից որոշել է հատկացնել 107.923.3 հազ.դրամ:
ՀՀ Կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը օտարել Հայաստանի Հանրապետությանը, որի արժեքը վերջինս կվճարի համապատասխան բաժնետոմսերով, այդ չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը:
Արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունը լրացուցիչ հատկացրել է 500 մլն դրամ՝ համապատասխան փոփոխություն կատարելով 2014 թ. ՀՀ պետբյուջեում և կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1441-Ն որոշման մեջ:
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍԱ ՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 408.5 դրամով, սակայն առաջարկի գինը չի գերազանցել 408 դրամը։
«Դուք միաժամանակ ավելի երկար եք մտածում: Մենք հենց վավերացրեցին ԵՏՄ համաձայնագիրը, հաջորդ օրը ասում ենք՝ ՀՀ Մաքսային օրենսդրությունը դադարում է գործել»,- պատասխանեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«Դուք բերել եք մի դրույթը 3 ամսով ուզում եք հետաձգել, երբ օրենքը գործում է: Հայտարարում եք, որ անհարկի վարչարարական ստուգումներ չեն իրականացվելու: Եթե ձեռնարկատերը օրենք է խախտել, ինչպե՞ս կարող եք ստուգումներ չիրականացնել: Եթե ասում եք անհարկի ստուգումներ չեք անի, նշանակում է՝ արել եք անհարկի ստուգումներ: Ոչ իրավաբանական, ոչ նորմալ ձևակերպում է՝ չանցկացնել անհարկի ստուգումներ»,- այսօր ԱԺ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների քննակման ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«2014թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՖՆ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած 3 285 հսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 9.4մլրդ դրամ: Ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքը ավելի քան կրկնակի անգամ, չնայած փաստին, որ հսկողական միջոցառումների քանակը նվազել է 118-ով, հայտնաբերված գումարն աճել է 5.1մլրդ դրամով կամ 118.6%-ով»,-ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները նշել է ՀՀ ՖՆ Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, ՀԾ գնդապետ Աշոտ Զաքարյանը:
Նախքան քվեարկությունը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմանը կողմ է՝ պայմանով, որ իրենց առաջադրումները՝ տարանջատել մայր փաթեթը և պետական տուրքի ու հիփոթեքի հարցադրումները՝ ընդունվեն. «Եթե երկրորդ ընթերցմանը չարվի, կողմ չենք լինի այս նախագծին»:
Ըստ Միրումյանի՝ խնդիրն այն է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ
«Ամենևին այն դեպքը չի, որ խոշորները կօգտվեն: Ավելի լավ է խոշորը տանի այնտեղ բիզնես դնի, քանի բնակավայրերը զրկված մնան»:
Կառավարությունը դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Սահմանամերձ համայնքների տատիկ-պապիկները դժվար թե արտադրություններ հիմնեն ու կարողանան օգտվել կառավարության առաջարկած արտոնություններից, նրանց որդիները գնացել են այլ երկրներ, իսկ ԵՏՄ անդամակցությունից հետո ավելի կընդլայնվի գնալու դաշտը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 8 օրենսդրական նախաձեռնություններից բաղկացած օրենքների փաթեթի 90%-ը ոչ մի կապ չունի սահմանապահ համայնքների հետ և ոչինչ չի առաջարկվում բնակիչներին
ՀՀ ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով
ԱԺ-ում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։ Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական։ Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար։
Ներկայացնելով, թե իրականացվող փոփոխությունները բյուջեի մուտքերի վրա ինչպես կազդեն, Այվազյանը նշեց. «Բյուջեն ունի հոսունայնություն: Դուք ինձնից լավ գիտեք: Ես դոկտոր չեմ ու չեմ էլ հավակնում լինեմ»:
«Պարոն Պողոսյան, էդ տատիկ, պապիկները խանութ գնում առևտուր անում են, վարսավիրանոցի ծառայություինց օգտվում են… հիմա դրա համար արտոնութուն ենք տալիս, բացի տաքսիից, որ կարող է այնտեղ գրանցվել ու Երևանում քշել,- ասաց Վ.Այվազյանն ու հավելեց,- Հիմա տատիկ պապիկ ա, ինչա… հազար առողջություն իրանց, պիտի մազ կտրի՞, առևտուր անի՞: Պետությունն իր վրա է վերցնում: Հիմա լավն էլ եք անում… դե լավ»:
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294159 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Մերոնք ասում են` նոր շուկա, նոր հնարավորություններ, իսկ Աղանբեգյանի խոսքերից ստացվում է, որ շուկան կարող է է՛լ ավելի փոքրանալ և փոքրանում է։
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարիմիջին փոխարժեքը կազմել է 409.5 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
IFC-ն և ՎԶԵԲ-ը «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդի» բաժնետերերն են: «Լիդիանի» դուստր ընկերությանը՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ին է պատկանում Ամուլսարի ծրագրի երկրաբանահետախուզական թույլտվությունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը:
«Դուք ինձ չեք կարող ոչ որևէ խնդրանքի, ոչ որևէ ձևով հանձնարարեք որևէ բան: Դուք ձեր վերադասի հանձնարարությունը չեք կատարել: Բերել եք այստեղ մի թուղթ, որը ոչ մի կապ չունի սահմանամերձ շրջանների հետ»
«Նիկոլ Փաշինյանի նախագծի մերժման ժամանակ կառավարությունը հայտարարեց, թե համալիր փաթեթ է ներկայացնելու: Ձեր ներկայացրածը կտրտված է և համալիր մոտեցում չէ»
Վ.Միրումյանը պատասխանեց, որ սահմանամերձ շրջանների չափանիշները սահմանելիս պատրաստ են նաև պատգամավորի հետ քննարկել, իսկ ՊՆ-ի հետ համագործակցել են և հաշվի են առել նրանց դիտարկումները:
«Բացառում ենք, որ որևէ ԱԱՀ վճարող սահմանամերձ շրջաններում օբյեկտ կդնի ու իր մեծածախ առևտուրը այնտեղ մանրածախ ցույց կտա: Այդ ռիսկերը հաշվի առնված են: Չի կարող այնտեղ ձևակերպել ու փաստացի արտադրություն չունենալով հարկերից ազատվել»