Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Հունիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները:

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,024,781 դոլար 477,92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 60,137,405 ԱՄՆ դոլար 479,56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479,39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,800,180 եվրո 539,94 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,835,484 եվրո 545,04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում և առևտրային բանկերի միջև «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,147,010,288 ՌԴ ռուբլի 7,33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 372,508,889 ՌԴ ռուբլի 7,43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս