Բաժիններ՝

Կրկին պարտքի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մոտալուտ դեֆոլթի մասին ահազանգից հետո պետական պարտքի թեման կրկին դարձել է քննարկման առարկա։

Այդ իսկ պատճառով մենք կրկին անդրադառնում ենք ՀՀ պետական պարտքին և ներկայացնում ենք ամենաթարմ ցուցանիշները։

Այսպես, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը կազմել է՝ 2 տրլն 655.2 մլրդ  դրամ կամ 5 մլրդ 594.9 մլն դոլար)։

Այդ թվում՝ ներքին պարտքը 476.6 մլրդ դրամ է (շուրջ 1 մլրդ դոլար), իսկ արտաքին պարտքը՝ 2 տրլն 178.5 մլրդ դրամ։ Արտաքին  պարտքից 1 տրլն 938.2 մլրդ դրամը (4 մլրդ 84.2 մլն դոլար) կառավարության պարտքն է, 240.3 մլրդ դրամը (506.4 մլն դոլար)՝ Կենտրոնական բանկինը։

Տարվա սկզբի համեմատ ՀՀ պետական պարտքն աճել է 517.2 մլն դոլարով:

Պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում է 52.7% (հիմք է վերցված 2015 թվականի փաստացի ՀՆԱ-ն՝ 5 տրլն 32.1 մլրդ դրամ )։

Պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը՝ առանց ԿԲ պարտքի, 2016 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ կազմում է 48%:

Արտաքին պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը 43.3% է, առանց ԿԲ-ի ՝ 38.5%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս