Բաժիններ՝

«Յունիբանկի» օնլայն վարկային հայտերի քանակն աճել է կրկնակի անգամ

«Յունիբանկի» U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու:  Հաճախորդների հարմարավետության համար օնլայն վարկի հայտի ձևը տեղադրված է ոչ միայն բանկի կայքում` www.unibank.am, այլ նաև ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia

Շահավետ պայմանների շնորհիվ, «Յունիբանկի» «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ստացման  գործընթացը: Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է մինչև 550 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36  ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան: Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել նաև  ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի սպառողական վարկի ստացումը հաճախորդի համար լինի առավելագունս արագ և պարզ: Վարկային օնլայն  հայտերն իրենց հարմարավետության շնորհիվ  մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Վարկի համար կարելի է դիմել ցանկացած ժամանակ, առանց բանկ այցելելու և հերթ կանգնելու: Անցած տարվա համեմատ օնլայն հայտերի քանակն աճել է ավելի քան երկու անգամ», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

«Յունիբանկի» U-Cash վարկի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն տեղադրված է «Սպառողական վարկեր» բաժնում:

Կարդացեք նաև

Տեղեկատու հեռ.`  (+37410) 59 55 55:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս