Բաժիններ՝

Բանկերի վարկերի և ավանդների տոկոսադրույքները փոքր-ինչ նվազել են

ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրվող վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը 2015 թվականի օգոստոսին կազմել է 17.44%։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հիմնվելով ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների վրա։ Հուլիսի համեմատ վարկերի միջին տոկոսադրույքը նվազել է 0.06 տոկոսային կետով։

Առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների միջին տարեկան տոկոսադրույքը օգոստոսին կազմել է 12.04%, ինչը 0.33 տոկոսային կետով ցածր  հուլիսի ցուցանիշից։

Նշենք, որ ԱՎԾ ներկայացրած այս տվյալներկ հաշվարկված են մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի և ներգրաված ավանդների համար (առանց միջբանկային շուկայի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31