
ԱՀԿ-ն իջեցրել է համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը աճող սպառնալիքների պատճառով

Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը համաշխարհային առեւտրի աճի տեմպերի կանխատեսումը 2018 թվականի համար իջեցրել է մինչեւ 3,9 տոկոս, իսկ 2019 թվականի համար՝ մինչեւ 3,7 տոկոս:
Այդ մասին հաղորդվում է կազմակեպության մամուլի տեղեկագրում: Ապրիլին ԱՀԿ-ն այս տարվա արդյունքներով համաշխարհային տնտեսության աճ էր սպասում 4,4 տոկոսի, իսկ 2019 թվականին՝ 4 տոկոսի ափով:
Աճի վերանայումը կապված է միջազգային առեւտրում աճող ռիսկերի հետ, նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: