Կոնվերս Բանկը արժեկտրոններ է վճարել
Երեկ Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 325.201.500 ՀՀ դրամ, որից 142,500,000 ՀՀ դրամը ուղղվել է դրամային, 127,354,500 ՀՀ դրամը՝ դոլարային, իսկ 55,347,000 ՀՀ դրամը՝ Եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոնների մարմանը:
Կոնվերս Բանկը երեք արժույթներով պարտատոմսերի թողարկումը իրականացրել էր ապրիլին՝ տեղաբաշխելով 3 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային և 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով Եվրո արժույթով պարտատոմսեր:
AMCOVSB25ER2 տարբերակիչ ծածկագրով դրամային, AMCOVSB26ER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային և AMCOVSB27ER8 տարբերակիչ ծածկագրով եվրո արժույթով պարտատոմսերի շրջանառության ժամկետը՝ 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար տարեկան 9,5 տոկոս ՀՀ դրամի, 5,25 տոկոս ԱՄՆ դոլարի և 4 տոկոս եվրոյի համար: