ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկում և բարելավում է երիտասարդների շրջանում ամենապահանջված պրոդուկտներից մեկի՝ Ուսանողական վարկի պայմանները:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը, ի տարբերություն այլ առաջարկների, մշակված է ոչ միայն բուհերի, այլ նաև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական դասընթացների և պարապմունքների ուսման վարձերի վճարման համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը թույլ կտա հոգալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը: Կրթական նպատակներով վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար.

• տեղական ուսումնական հաստատություններ
• միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններ
• միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր
• տարբեր ուսումնական դասընթացներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկի հիմնական առավելությունը այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն: Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

• տոկոսադրույք՝ սկսած 16%-ից (կախված վարկի ժամկետից)

• վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի

• վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ

• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

• վարկի մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ)՝ 1. վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը; 2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ տոկոսների և հիմնական գումարի հավասարաչափ ամսական մարումներ:

Վարկը կարող են ձևակերպել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ իրենք՝ ուսանողները, որոնք բավարարում են Բանկի պահանջներին:

Վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

* Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 17.5%

Տեսանյութեր

Լրահոս