Իրականում քանի՞ աշխատատեղ է ապահովելու Ամուլսարի նախագիծը (աղյուսակ)
Վերջին օրերին շարունակվում են բուռն քննարկումները Ամուլսարի ծրագրի շուրջ։ Քննարկումները զուտ բնապահպանական հարթությունից տեղափոխվել են նաև տնտեսագիտական հարթություն։
Հանքի շահագործման դեմ արտահայտվողները ասում են, որ, օրինակ, Ամուլսարի նախագիծը հանքի շահագործման ընթացքում ապահովելու է մոտ 700 աշխատատեղ, ընդ որում՝ այդ աշխատատեղերի միայն մի մասն է աշխատանքով ապահովելու հարակից համայնքների բնակիչներին։ Ու, ըստ այդմ, նրանք գտնում են, որ Ամուլսարը կոնկրետ զբաղվածության առումով շատ փոքր խնդիր է լուծում։
Իրականում, սակայն, իրականությունը մի փոքր (մեղմ ասած) այլ է։
Նախ, բուն հանքարդյունաբերական ոլորտում աշխատելու է 770 մարդ։ Սակայն կա ամենը չէ։
Հեղինակավոր Avag Solutions ընկերությունը գնահատել է Ամուլսարի ծրագրի սոցիալ-տնտեսաան ազդեցությունը՝ մի քանի ուղղություններով, այդ թվում՝ զբաղվածության ոլորտում։
Ըստ այդ գնահատականների, Ամուլսարի հանքի շահագործման զբաղվածության մուլտիպլիկատորը 11-է։
Դա նշանակում է, որ բուն հանքում յուրաքանչյուր 1 աշխատատեղը մուլիտիպլիկատիվ էֆեկտով ստեղծում է լրացուցիչ 10 աշխատատեղ՝ այլ ոլորտներում։
Այդ լրացուցիչ 10 աշխատատեղերից 4-ը ստեղծվում է անուղղակի էֆեկտի շնորհիվ (օրինակ՝ հանքի կարիքների համար ապրանք-ծառայությունների գնումների արդյունքում), ևս 6 աշխատատեղ՝ այսպես կոչված, ածանցյալ էֆեկտներով (օրինակ՝ հանքից ստացված հարկերի հաշվին կառավարության իրականացրած գործունեության հաշվին)։
Սա նշանակում է, որ Ամուլսարի ծրագիրը հանքի շահագործման ընթացքում ապահովելու է ոչ թե 770 աշխատատեղ, այլ ավելի քան 8500 աշխատատեղ, որոնց մեծ մասը արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում։