«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պարզաբանում է
Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցման վերաբերյալ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է՝
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:
Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ գործող պայմանագրի Հայաստանի Հանրապետություն մատակարարվող 1 հազ.խմ բնական գազի գնման գինը դեռևս 2016թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2018թ. վերջ, կազմում է 150 ԱՄՆ դոլար:
- Վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ապահովել է գազի սակագների հետևյալ նվազեցումները՝
2016 հուլիսի 1-ից՝ կապված գազի գնման գնի 165 դոլարից 150 դոլար նվազեցման հետ`
- բնակչության համար 6%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 156 դրամից7 դրամ),
- ընդհանուր միջին սակագինը շուրջ 12%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 311.58 դոլարից 274.47 դոլար):
2017 հունվարի 1-ից՝ գազի գնման գնի անփոփոխ մնալու պարագայում՝
- բնակչության համար 5.3%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 146.7 դրամից 139.0 դրամ),
- ընդհանուր միջին սակագինը շուրջ 7.1%-ով (ներառյալ ԱԱՀ` 274.47 դոլարից 255.06 դոլար):
Այսինքն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, ոչ թե գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլարի նվազեցման պարագայում (ինչը իրականում տեղի չի ունեցել) չի նվազեցրել վաճառքի սակագները (ինչպես հնչել է հայտարարության մեջ), այլ ճշգրիտ հակառակը՝ գազի գնման գնի 150 դոլար անփոփոխ մնալու պարագայում 2017թ. հունվարի 1-ից շուրջ 7.1%-ով նվազեցրել է ներքին շուկայում գազի սակագները, ակնկալելով, որ նվազեցման հետևանքով չստացված հասույթի (տարեկան շուրջ 13,4 մլրդ դրամ, առանց ԱԱՀ) փոխհատուցումը պետք է ապահովվի գազի սպառման ծավալների ավելացման շնորհիվ, հակառակ դեպքում, չստացված հասույթը պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր՝ «Գազպրոմ» ՀԲԸ կողմից, ինչը և ներկայումս իրականացվում է:
Ընկերության կարծիքով ԱԺ Քննիչ հանձնաժողովին տրվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արվել է հասարակությանը ապատեղեկացնող հայտարարություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ստացել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի հարցաշարը, այդ թվում գազի գնման և վաճառքի գների մասով, և պատասխանները ամբողջական ծավալով կներկայացվեն: