
Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակն ուշագրավ փոփոխություններ է կրել: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որ վճարել է 24 մլրդ 642.5 մլն դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը ՀՀ-ում հինգերորդն էր՝ 9 մլրդ 751.4 մլն դրամ:
Ավելին, թերթը պարզեց, որ նախորդ տարի իր վճարած հարկերով առաջին տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն էր, որը հիմա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, ավելին՝ նվազեցրել է իր վճարած հարկերը. 2017թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը վճարել է 24 մլրդ 469.3 մլն դրամ, այս տարի՝ 20 մլրդ 736.2 մլն: Իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Գրանդ տոբակո»-ն, որը այս տարի վճարել է 16 մլրդ 699.5 մլն դրամ, իսկ նախորդ տարի` 14 մլրդ 608.6 մլն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: