Հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվությունը հրապարակային դարձնելու, թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու, վերահսկողության մեխանիզմներ ստեղծելու նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում տեղադրում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով սահմանված ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվությունը:
Մոսկվայի բորսայում սակարկությունների բացմանը դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել է 44 կոպեկով եւ հասել 67,09 ռուբլու ամերիկյան արժույթի միավորի դիմաց:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր հետագա ուժեղացումը կարելի կլինի գնահատել որպես տնտեսական պատերազմի հայտարարում:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների օգոստոսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Կառավարությունը «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրեց ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն:
«Կենդանի ծառեր, բույսեր, սոխուկներ, արմատներ ներկայումս սահմանված է 5 հատ, բայց ոչ ավելի, քան 2 կգ, սահմանում ենք 15 հատ, բայց ոչ ավելի, քան 50 կգ: Սուրճի, թեյի, համեմունքների դեպքում ներկայումս սահմանված է 5 կգ, առաջարկում ենք 15 կգ և այսպես շարունակ»:
Մոսկվայի ֆոնդային բորսայում դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքը հասել է 2018 թվականի առավելագույն ցուցանիշի՝ հասնելով 65,06 ռուբլու:
2018 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել էր հայտարարություն, որ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների …
Գերմանական «EWE» էներգետիկ ընկերությունը պատրաստվում է դուրս գալ թուրքական շուկայից։ Ընկերությունը Թուրքիայում ներկայացչություն ուներ 2007թ.-ից՝ ի դեմս ՝ EWE Holding Turkey-ի։ Վերջինս զբաղվում էր Թուրքիայի մի շարք շրջաններում բնական գազի մատակարարմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը:
Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:
Կառավարությունը «Արմօյլ» ընկերությանը ներմուծված սարքավորումներին ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու որոշման ընդունումը հետաձգեց մեկ շաբաթով՝ ընկերության բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ներդրումներ անելու ցանկություն հայտնողների բանակ է ձևավորվել:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՊԵԿ-ի աշխատանքին և մասնավոր հատվածի անհանգստությանը ՀԴՄ կտրոնների հետ կապված:
Որքան էլ չսիրեք ՀՀԿ-ին, ամեն դեպքում, 2017 և 2018 թվականներին բարձր տնտեսական աճի պայմաններում աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելը հիմնավորումներ ուներ։
«Բոնվառոն» ՍՊ ընկերությունը «Մեղրի» ազատ տնտեսական գոտում կսկսի գործունեություն իրականացնել։ ԱՏԳ-ում շահագործողի թույլտվություն ստանալու համար ընկերությունը դիմել է կառավարությանը, և հայտը վաղը կհաստատվի գործադիրի նիստում։
Լրագրողների՝ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Բագրատ Ասատրյանն ասաց, որ «Հազարամյակների մարտահրավերները» միակը չէ, որով կարող ենք աշխատել:
Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն ներմուծողի օգտագործման, տիրապետման և (կամ) տնօրինման ներքո մինչև դրանց` օրենքով սահմանված կարգով համապատասխան մաքսային ընթացակարգով մաքսային ձևակերպումը, քանի որ մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցներն, առանց մաքսային մարմնի թույլտվության՝ մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի 50%-ի չափով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության կառավարման հետ կապված առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:
ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ կառավարության գործունեության առաջին քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն ավելի մեծ տեմպերով կլինի։
«Պետք է ձևավորվի կառույց, որը լինի առաջատարը, այլ ոչ թե ուժային կառույցը՝ ԱԱԾ-ն զբաղվի դրանով։ Դա էլ է պետք, որովհետև ռիսկերը, հակահեղափոխության վտանգները շատ մեծ են, բայց պետք է իրականանենլ արդյունավետ քայլեր»։
Ընթացիկ տարվա հուլիսի 31-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը միացված է 458 արևային ինքնավար կայան՝ 5020,3 կվտ հզորությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Էներգետիկայի հայկական գործակալության հիմնադիր, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2018թ. առաջին կիսամյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը տպավորիչ է:
Արդշինբանկը նվազեցրել է «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Համաձայն նոր պայմանների՝ այսուհետ վարկը հասանելի է 7.35%* տարեկան տոկոսադրույքով:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն են ունենալու, որով տարբերվելու են նախկին բոլոր ընտրություններից։ Խոսքն ազատ ու արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը քաղաքական ուժերի վարքագծի մասին է։
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։
ՎՏԲ Հայաստան բանկն ընդլայնելով իր վարկային պրոդուկտների ցանկը՝ առաջարկում է նոր ծրագիր` «Ավտովարկերի գնում», որը նախատեսված է այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ավտովարկեր ունեցող հաճախորդների համար:
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնը» ՀՀ ՊՆ և Ոստիկանության կատարած գնումներում կոռուպցիոն ռիսկեր է նկատել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց կենտրոնի նախագահ Արտակ Մանուկյանը: