Բաժիններ՝

«Չպետք է ընդունենք օրենքներ, հետո փոշմանենք». պատգամավորը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին

«Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը` 55 000 դրամից 68 000 դրամ դարձնելը,  համարձակ քայլ է: Կարծում եմ՝ կարևոր փոփոխություն էր»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Լավ օրենքները հաճախ վատ կիրարկման արդյունքում ոչ արդյունավետ են դառնում: Մենք պետք է համապատասխան ենթաօրենսդրական ակտերով լրացնենք բացերը, որոնք, հնարավոր է, մինչև տարեվերջ տեսանելի լինեն: Պետք է պիլոտային ժամանակահատված լինի, նոր կարողանանք դրա արդյունավետությունը հաշվարկել: Զարգացած երկրներում գրեթե մեկ տարի շատ հարկային օրենքներ փորձաշրջան են անցնում, արդյունքներից հետո նոր այն մտնում է ուժի մեջ: Պետք չէ միանգամից օրենքի տեսք տալ, մեկ տարի փորձաշրջանով պետք  է ստուգել՝ արդյո՞ք այդ փոփոխությունն արդարացնում է, թե՞ ոչ, գնահատենք բյուջեի վրա դրա ազդեցություւնը: Չպետք է ընդունենք օրենքները, հետո փոշմանենք, հակառակը, պետք է փորձարկենք, արդյունավետությունը հաշվարկենք»,- նշեց Սերգեյ Բագրատյանը:

Անդրադառնալով 0-18 տարեկաններին, որոնց բուժօգնությունն անվճար է լինելու, պատգամավորը նկատեց.

«Մոտ 30 տոկոս աղքատության մակարդակ ունենք, շատ անելիքներ ունենք: Բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք անօգնական են: Մենք բոլորս պարտավորություն ունենք նաև այդ խավի նկատմամբ: Պետք է հոգատարություն ցուցաբերենք: Սա ճիշտ էր՝ անկախ նրանից, թե ինչպիսի ծախսեր կպահանջի պետությունից»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս