«Եվրասիական տնտեսական միության ընդլայնում առայժմ չի պլանավորվում». Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության ընդլայնում մասնակից նոր երկրների հաշվին առայժմ չի պլանավորվում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Մենք այժմ օրակարգում նման հարց չունենք:
Մեր ինտեգրացիայի զարգացման ներկա փուլում մենք պետք է այն խորացնենք, այլ ոչ թե ընդլայնենք: Հանենք խոչընդոտները, սահմանափակումները, բացառումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք աշխատեն: Այդժամ մեր միության գրավչությունը բազմակի կմեծանա: Ուստի պետությունների ղեկավարները մեր առջեւ ահա այդ խնդիրն են դրել: Այժմ ավելի ճիշտ է աճել խորանալով, քան ընդլայնվելով»,- նշել է նա: