«Մենք ռիսկային գոտի ենք». ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
«Մեկ բառով չի կարելի ասել, որովհետև ի՞նչ է ներդրումը. ներդրումը պահանջում է շահույթի համապատասխան մակարդակ և երկարաժամկետ վստահություն, որովհետև այդ շահույթը մեկ տարում չի կարող փոխհատուցվել: Ինչո՞ւ է ներդրումը գնում ռիսկային երկիր: Որովհետև այնտեղ կա ավելի բարձր շահույթ ստանալու հավանականություն: Օրինակ՝ Եվրոպայում մարդիկ պատրաստ են ներդրում իրականացնել 5%, իսկ Հայաստանում պատրաստ են կատարել տարեկան 20% շահութաբերության պայմաններում: Այսինքն՝ որքան բարձր է ռիսկը, այնքան ներդրողը հետաքրքրված է գնալ դեպի այդ տարածք: Մենք պետք է հասկանանք, որ մենք ռիսկային գոտի ենք, որովհետև աշխատուժի որակավորումը եվրոպական չէ, ենթակառուցվածքները եվրոպական չեն, շուկաներից հեռացվածությունը տարբեր դեպքերում խնդրահարույց է»,- 168.am-ին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով ՀՀ-ում ներդրումների մասին:
Սակայն, ըստ նրա, կա նաև որոշակի առավելություն, որ այդ ներդրողին բերում է Հայաստան. «Դա ԵԱՏՄ երկրների հետ ինտեգրված լինելն է, մշակութային առումով այնտեղի շուկաների վիճակը լավ հասկանալը և աջակցելը, որ արտադրանքն այնտեղ առաջ խաղացվի ավելի արագ ու ճկուն ձևով: Վերջապես մարդկանց արագ սովորելու կարողությունը, տեխնոլոգիաների հետ վարվելու հմտությունները, այսինքն՝ ցանկացած ներդրող ծանր ու թեթև է անում՝ գա՞, թե՞ ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի վաղվա համարում: