Հիմա կարելի է ենթադրել, որ ջուրը մեր երկրում ամենաանիմաստ տնօրինվող ռեսուրսն է: Կամ՝ ենթադրել, որ սա ամենակոռումպացված ոլորտն է, իսկ իշխանություններն այդ մասին չգիտեն: Իսկ վերջում ավելացնենք, որ ամենամեծ` 93.8 տոկոսանոց կորուստ ունեցող Վայոց ձորի մարզն ամենափոքրն է: Ավելացնենք ու մխիթարվենք:
Մինչ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ մեր հայրենակիցներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանից գումարների ակտիվ արտահոսք է տեղի ունենում դեպի Միացյալ Նահանգներ։ Վերջին ամիսներին ԱՄՆ-ի հետ Հայաստանի տրանսֆերտային փոխանցումների հաշվեկշիռը դարձել է նույնիսկ բացասական։ Այսինքն` ավելի շատ գումարներ են գնում, քան թե ստացվում։
«Քաղաքական դրդապատճառն ակնհայտ է. իշխանությունն ամեն գնով ուզում է Թովմասյանից ազատվել, որովհետև ամբողջական իշխանություն ստանալու համար Սահմանադրական դատարանը մնացել է՝ որպես վերջին բաստիոն, ինչը պետք է գրավեն՝ հեղափոխական տրամաբանությամբ»։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, և պետք է կատարվեն լուրջ բարեփոխումներ։
Ինչպես և սպասվում էր, երրորդ եռամսյակի հարկային եկամուտների պլանը թերակատարվել է։ Իհարկե, ավելի քիչ չափով, քան ակնկալվում էր։
Հրապարակվեց տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ճշգրիտ լինելու համար հարկավոր է ասել, որ այս մրցանակը Նոբելի և մրցանակի համար թողած նրա գումարների հետ կապ չունի: Շվեդիայի ազգային բանկն է 1969թ. տնտեսագիտության ոլորտում սահմանել Նոբելի անվան մրցանակ: Մրցանակի հետ տրվող գումարն էլ է բանկը տրամադրում:
Մեծ ոգևորությամբ կառավարությունն ազդարարեց «Ռայան Էյր» ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա։ Հնչեցին փոխադարձ գովեստի խոսքեր Քաղավիացիայի կոմիտեի նախագահի և կառավարության անդամների կողմից։
«Ո՞վ էր այդ «խելոքը», որ սև-սպիտակի եզրույթը մտցրեց շրջանառության մեջ: Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի»:
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից՝ թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում։ Ընդհակառակը` մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպը նույնիսկ կնվազի։
Որպեսզի հնարավոր լինի աղքատությունը հաղթահարել, պետք է ոչ թե մարդկանց քաջալերել, այլ պայմաններ ստեղծել եկամուտներն ավելացնելու համար։ Այս ընթացքում կառավարությունը շատ բան չի արել դրա համար։
Բարձրաձայնված խնդիրները ևս մեկ անգամ մեսիջ պետք է լինեն իշխանությանը, որ այս և այլ ընթացիկ ռիսկերով պայմանավորված՝ ծախսերի նման մակարդակը կատարելու համար էական ջանքեր պետք է գործադրվեն, հատկապես աչքի առաջ ունենալով այս տարվա ծախսային թերակատարումների ֆոնը, քանի որ անգամ իրավիճակի կրկնվելը կարող է տնտեսական զարգացումների վրա էական ազդեցություն թողնել, որի բացասական էֆեկտների վերականգնման համար երկար տարիներ կպահանջվեն։
«Ես կողմ եմ մարզերը զարգացնելուն, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ո՞նց կարելի է այդքան գումար ծախսել Գյումրիում երկու ամիս մեքենա մաքսազերծելու համար։ Կարո՞ղ է՝ երկու ամսում այնքան զարգանա Գյումրին, որ այդ ծախսերը արդարացվեն: Հաջորդ տարի մեքենա ներկրող չի լինելու, այդ մաքսատունն էլ այդքան անհրաժեշտ չի լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանը:
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն իսկապես աննախադեպ է եկամուտների ու ծախսերի առումով։ Բայց դրանում արտառոց ոչինչ չկա։ Գրեթե ամեն տարի էլ այդպես է. նախորդի համեմատ՝ նոր բյուջեն միշտ էլ աննախադեպ է լինում, որովհետև պետության եկամուտներն ու ծախսերը տարեցտարի ավելանում են։ Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել։ Հակառակ դեպքում, ոչ թե առաջ, այլ հետ ենք գնալու։
Պետական բյուջեի կատարողականն այս տարվա սկզբին բարձր էր։ Առաջին կիսամյակում մուտքերի աճը հասավ ընդհուպ 25 տոկոսի։ Արձանագրվեց հարկային եկամուտների գերակատարում։ Բայց դա չի նշանակում, թե հետագայում էլ այդպես է լինելու։ Հարկային եկամուտների աճն արդեն սկսել է նահանջել։
«Մեծ հաշվով, էական ազդեցություն չունի էլ՝ 7 տոկո՞ս է լինելու տնտեսական աճը, թե՞ 5,5 տոկոս, քանի որ մեր տնտեսության նման տնտեսություն ունեցողների համար, որը համաշխարհային միտումներից բավականին հետ է, շատ կարևոր է, որպեսզի տնտեսական աճի ցուցանիշը էապես գերազանցի համաշխարհային միջինը, որը թե՛ 7-ի, թե՛ 5,5 տոկոս աճի պարագայում էական ազդեցություն չի ունենում»,- ասաց տնտեսագետը։
Երբ հրապարակվեցին անշարժ գույքի շուկայի հուլիս ամսվա տվյալները, Նիկոլ Փաշինյանը շտապեց ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումը կատարել։ Նպատակը հասկանալի է, և դրան մեկ անգամ ևս անդրադառնալու անհրաժեշտություն հավանաբար չկա։ Վարչապետը հրապարակում է միայն այն տվյալները, որոնք այդ պահին գոհացնում են իրեն։
Փաստն այն է, որ տնտեսության իրական հատվածում վարկերը նվազում են։ Ու դա վերաբերում է հատկապես արդյունաբերությանը։ Նախորդ մեկ տարվա ընթացքում բանկերի վարկային պորտֆելը արդյունաբերության մեջ կրճատվել է շուրջ 130 մլն դոլարով։ Հրապարակված վերջին տվյալներով՝ անցած տարվա հուլիսին այն անցնում էր 540 մլրդ դրամը։ Արդեն այս տարվա նույն ամսին կազմել է 478 մլրդ դրամ։
«Եթե կառավարության ներկայացուցիչները գնում են այսպիսի երկխոսության կամ արձագանքելուն, որը դարձյալ անորոշության դաշտ է բացում, համարում եմ անթույլատրելի»,- շեշտեց Մինասյանը:
Հիմնադրամի հեռուստամարաթոնները սովորաբար աշնան վերջում էին անցկացվում: Ու տարօրինակ զուգադիպությամբ՝ կրկին ձերբակալվեց հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Հավանաբար կարելի է ենթադրել, որ այս պատմությունն ավարտվում է: Ու եկել է ուրիշ հիմնադրամների (կամ հիմնադրամի) ժամանակը:
Մեկնարկել է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Երևանում մեկնարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը։ Այն իսկապես կարևոր իրադարձություն է, որը կարող է լավ խթան հանդիսանալ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հետագա զարգացումների և նոր ծրագրերի իրականացման համար։
Մոտ մեկ ամիս առաջ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած եկամուտները հայտարարագրելու իրենց կոչերին, շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչներ չեն հայտարարագրել իրենց եկամուտները և հարկեր չեն վճարել, ՊԵԿ-ը վերջնագիր էր ուղարկել «աստղերին»:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ պետության կարևորագույն ֆինանսական փաստաթղթին՝ պետական բյուջեին:
Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարը ռեստարտի ենթարկելու մասին։ Ու հիմա կարծես անցել է դրա իրականացմանը։ Թե ո՞րն է կոռուպցիայի դեմ պայքարը ռեստարտի ենթարկելու՝ վարչապետի նպատակը՝ դժվար չէ կռահել։
Առայժմ պաշտոնապես չի հրապարակվել տեղեկատվություն հանրակրթական դպրոցների այս ուստարվա ցուցանիշների մասին: Այն ինչ-որ իմաստով հասարակական ուշադրության կենտրոնում է: Որովհետև իշխանությունները պարբերաբար խոսում են ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին:
Կառավարությունը խոստացել է 62 մլրդ դրամով գերակատարել ընթացիկ տարվա բյուջեն։ Եթե դա հանում ենք, ապա 2020թ. պետական բյուջեի եկամուտների ավելացումը կկազմի ընդամենը 138 մլրդ դրամ։ Պատկերացնելու համար ասենք, որ 2019թ. նույն ցուցանիշը 158 մլրդ դրամ էր։
2020թ. կառավարությունը պատրաստվում է թողնել 714 ծառայողական մեքենա։ Բայց դրանում, ներառված չեն, ինչպես կասեր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` «ախրանայի», Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, ԴԱՀԿ-ի, հարկային ծառայության, Կենտրոնական բանկի, քաղաքապետարանի, գյուղապետարանների ավտոմեքենաները:
Թվում էր, թե ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի շրջանակներում, ի վերջո, կհանգուցալուծվի ռուսական գազի գնի հարցը։ Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը վերջապես կտա այդ չարչրկված հարցի պատասխանը։
«Երբ մենք հետևում ենք «Գազպրոմի» գնային քաղաքականության իրականացման մեթոդաբանությանը, ապա կարող ենք, թերևս, ենթադրել, որ բնական գազի գնի աճ կարող ենք ակնկալել 2020 թվականի ապրիլ ամսին, որովհետև ավանդաբար երկու փուլով են իրականացվում սակագնային կարգավորումները՝ աշնանը և գարնանը»:
Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա։ Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից՝ մինչև 40։ Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք,