
«Եթե ուզում ենք ներգրավել որակյալ աշխատողներ, ուրեմն պետք է ապահովենք արժանապատիվ աշխատավարձ». Անանյան

«Ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլ ընդհանրապես հանրային ծառայողի, պետական ծառայողի աշխատավարձերի հետ կապված խնդիր կա, որովհետև եթե ուզում ենք ներգրավել որակյալ աշխատողներ, ուրեմն պետք է ապահովենք արժանապատիվ աշխատավարձ կամ արժանապատիվ եկամուտ»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ըստ նրա՝ ՊԵԿ-ում ամենաամսյա տրվող պարգևատրումները տրվում են կատարողականի երկու խումբ գործակիցների հիման վրա՝ մարդկային դիմանկարը նկարագրող ցուցանիշների 30%-ին գումարվում է պրոֆեսիոնալ գործունեության ցուցանիշների 70%-ը և այդ 0.3-1.3 գործակիցների շրջանակում յուրաքանչյուր անձ ամեն ամիս գնահատվում է.
«Իսկ այդ յուրաքանչյուր անձի պարգևատրումը հաշվարկում եմ անձամբ ես: Հետևաբար՝ եկեք պայմանավորվենք, որ կա համակարգ, և այդ համակարգի վերահսկողությունն ուղղակի կատարվում է իմ կողմից»:
«Դա մի քիչ ծանր գործընթաց է, բայց էդ գործընթացի նկատմամաբ մենք պետք է ունենանք շատ խիստ վերահսկողություն»,- հավելեց ՊԵԿ նախագահը: