Հուլիսի պատկերն ավելի մտահոգիչ է. աճը մոտեցել է զրոյին։ 2018 թվականի հուլիսին հանրապետությունում իրականացվել է 34.9 մլրդ դրամի շինարարություն, ինչն ընդամենը 0.5%-ով է գերազանցում 2017 թվականի հուլիսի ցուցանիշին։
Յուրաքանչյուր հինգշաբթի ՀՀ կառավարությունը գումարում է հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվում են օրենսդրական, տնտեսական, սոցիալական և բազմաբնույթ այլ հարցեր:
Օրեր առաջ հրապարակվեց առաջին կիսամյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումների և ներդրումային հոսքերի ցուցանիշները, որոնք բավականին լուրջ քննարկման առիթ հանդիսացան, ինչը, իհարկե, հասկանալի է, քանի որ ներդրումները հանդիսանում են տնտեսության զարգացման կարևորագույն գործոններից մեկը:
ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակեց 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։
ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես հրապարակել է 2018 թվականի առաջին կիսամյակի օտարերկրյա ներդրումների ցուցանիշները։ Մի քանի անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ ներդրումային վիճակագրությունը Հայաստանում բավականին խրթին ձևով է մատուցվում:
Մեզ՝ միամիտներիս, թվում էր, որ ստուգումը պետք է գոնե նախնական պատասխանի հանրությանը հուզող հարցերին՝ ինչպես է հանքի շահագործումն ազդելու Սևանի ջրերի, Ջերմուկի վրա ազդեցության, մարդկանց առողջության վրա, ինչ վտանգներ կան ցիանիդի օգտագործման հետ կապված, և այլն։
Նորից մեր կառավարությունը Սևանից լրացուցիչ ջրառի «թույլտրություն» էր խնդրում ԱԺ-ից: Նորից պատգամավորների մի մասը մտահոգված էր լճի ապագայով: Նորից բնապահպանները խորհրդարանի պարիսպների տակ այպանում էին գործադիր ու օրենսդիր իշխանություններին:
Հայաստանում շատ է խոսվել և խոսվում փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) աջակցության անհրաժեշտության մասին։ Սակայն իրականում խնդիրն այն է, որ հստակ վիճակագրություն չկա ՓՄՁ իրական վիճակի մասին՝ քանի տնտեսվարող սուբյեկտ կա իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն է ապահովում ՓՄՁ-ն, և այլն։
Վերջին շրջանում բավականին շատ է քննարկվում հանքարդյունաբերության թեման։ Կարծիքները տարբեր են. ոմանք մտածում են, որ Հայաստանը պետք է առավելագույնս օգուտ քաղի այն հարստությունից, որն ունի՝ հանքային պաշարներից։
Գաղտնիք չէ, որ շրջանառության հարկի ռեժիմում աշխատող փոքր տնտեսվարողները շարունակում են թաքցնել իրական շրջանառությունը՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։ Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրությունը։
Կենտրոնական բանկն ակնկալում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Որքան էլ չսիրեք ՀՀԿ-ին, ամեն դեպքում, 2017 և 2018 թվականներին բարձր տնտեսական աճի պայմաններում աշխատավարձ ու թոշակ չբարձրացնելը հիմնավորումներ ուներ։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները մի շատ հետաքրքրիր առանձնահատկություն են ունենալու, որով տարբերվելու են նախկին բոլոր ընտրություններից։ Խոսքն ազատ ու արդար ընտրությունների մասին չէ։ Խոսքը քաղաքական ուժերի վարքագծի մասին է։
Որքան էլ ներգաղթի մասին տեղեկությունները հաճելի են, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին կիսամյակում ներգաղթ չկա։ Այս տարվա հունվար-հունիսին Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 50.8 հազարով ավելի շատ է եղել, քան ՀՀ մուտք գործածներինը (մուտքեր՝ 788 249, ելքեր՝ 839 045)։
Առայժմ որևէ մասնագիտական վերլուծություն չի հրապարակվել, թե ինչու մեր հոսանք մատակարարող ընկեությունն այդքան կտրուկ նվազեցրել է հարկային վճարները տարվա սկզբից:
Լա՞վ է սա, թե՞ վատ՝ դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մեր տնտեսական աճի ցուցանիշը 1.5-2 տոկոսային կետով պայմանավորված է շահումով խաղերով։
Ինչպես երեկ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը, մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։
Մի քանի օր առաջ՝ հունիսի 20-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակեց 2018 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
ՀՀ վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ ամփոփեց տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։
Դեռևս այն օրերին, երբ թավշյա հեղափոխությունը դեռ ընթացքի մեջ էր, շարժման առաջնորդները հայտարարում էին, որ այս փոփոխությունների բարեհաջող ավարտից հետո ներդրումների հոսքը դեպի Հայաստան կավելանա։ Այդ դրույթը հետո տեղ գտավ նաև կառավարության ծրագրում։
Նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդների փոփոխությանը վերջին ամիսների ընթացքում։ Նշել էինք, որ ապրիլին ավանդների և ցպահանջ հաշիվների ծավալը նվազել էր, սակայն մայիսին ավանդները գրեթե 70%-ով վերականգնվել էին։
Նախ մի մեջբերում անենք մի կարևոր փաստաթղթից, որից հետո կանցնենք առաջ։ «Ամուլ Սարի ոսկու հանքի շահագործման հետաձգման պայմաններում տնտեսական աճի մակարդակը կարող է կանխատեսվածից ավելի ցածր լինել»։ Գիտե՞ք՝ որտեղից է վերցված այս ձևակերպումը։
Թավշյա հեղափոխության ժամկետները հաստատ համաձայնեցրած չէին Հիդրոմետ ծառայության հետ: «Բա դա անելու բան է՞ր» հարցն առաջին հերթին լրատվամիջոցներին է հետաքրքրում: Այս օրերին բոլոր լրատվամիջոցների ղեկավարները նախորդ տարիներին ճարահատյալ արձակուրդ էին ուղարկում իրենց աշխատակիցներին:
ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։ Կառավարության նիստի ուղիղ հեռարձակմանը հետևողները դրա մասին չիմացան, որովհետև այդ մասին չխոսվեց։
Նվազումը համընկել է թավշյա հեղափոխության ամիսներին (ապրիլ և մարտ), ինչը կարող է տպավորություն ստեղծել, որ տնտեսական ակտիվության թուլացումը պայմանավորված է հենց հեղափոխությամբ։
2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար։ 2017 թ. մայիսին փոխանցվել էր 154.9 մլն ԱՄՆ դոլար։ 12-ամսյա կտրվածքով՝ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով։
2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա։ Այս մասին են վկայում ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Կառավարությունն այս հարցում իրոք դժվարին վիճակում է։ Ընդդեմ Ամուլսարի թափ առնող հասարակական կարծիքին դեմ գնալը բացասաբար կազդի նոր իշխանության վարկանիշի վրա և առաջիկա ընտրություններին կնվազեցնի նրանց ձայները։
Փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) մասին Հայաստանում շատ է խոսվում։ Սակայն համոզված կարելի է պնդել, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյաները հստակ պատկերացում չունեն՝ իրականում ինչ վիճակում է ՓՄՁ ոլորտը, քանի տնտեսվարող սուբյեկտներ կան իրականում, ՀՆԱ-ի որ տոկոսն են ապահովում և այլն։