Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության դանդաղումը վերջին շրջանում տնտեսական լրահոսի ամենաբուռն քննարկվող թեման է։
Շաքարավազի գնի էժանացումը, որ կառավարության կողմից մատնանշվել է՝ որպես մրցակցության վերականգնման արդյունք, հեռու է իրական համարվելուց, և կառավարությունը պարզապես փորձել է սեփականաշնորհել այս հաջողությունը: Այս նույն իրավիճակն է նաև կարագի, բանանի և մի շարք այլ մթերքների պարագայում, և այս էժանացման համար բնավ պետք չէ շնորհակալ լինել Փաշինյանին և կառավարությանը, քանզի միակ բանը, որ կառավարությունն արել է՝ էժանացումն արձանագրելն է:
Օրեր առաջ Համաշխարհային բանկը հրապարակեց «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցը, որտեղ կային գնահատականներ ու կանխատեսումներ՝ մի շարք առանցքային ցուցանիշների վերաբերյալ։
Շուտով ավարտին կմոտենա նաև 2018թ. տնտեսական տարին, և քանի դեռ աշուն է, ինչպես ասում են՝ ժամանակն է «հաշվել ճտերը». շուտով կգա ձմեռը, և ցուրտ եղանակը մեր փոխարեն կսկսի սպիտակ ձյան վրա գրել բոլոր բացթողումները, մենք էլ ստիպված ամբողջ ձմեռ կմնանք ամենօրյա «աքլորի ծուղրուղուի» հույսին։
Ինչպես, թերևս, արդեն տեղյակ եք՝ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ էին ներկայացրել, որով մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով՝ առաջարկվում էր Հայաստանում արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։
Այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն է քննադատում ինքն իրեն՝ մեղադրելով կեղծիքի ու մանիպուլյացիայի մեջ, թերևս, տեղավորվում է միայն հեղափոխական «Դմփ-դմփ հու»-ի տրամաբանության մեջ:
Կան նաև այլ՝ ավելի տխուր ներդրումային տվյալներ, որոնք կարելի է գտնել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշռում։ Ուղղակի ներդրումների բաժնում կա մի այսպիսի տող՝ զուտ պարտավորությունների ստանձնում։
Քաղաքական կրքերը կրկին ստվերեցին ամեն ինչ: Նորից մեր վիճակագիրների ժրաջան աշխատանքն աննկատ մնաց: Մենք՝ որպես հասարակություն, կրկին չնկատեցինք վիճակագրական հերթական տեղեկանքը: Նկատողներն էլ չտեսնելու տվեցին:
Հայկական դրամի փոխարժեքը մշտապես եղել է տարբեր քննարկումների առարկա, անկախ նրանից, այն գտնվել է կայո՞ւն, թե՞ ցնցումային վիճակում:
Առանց խորը վերլուծություն անելու էլ երևում է, որ հունիս-հուլիսյան աշխուժացումը ժամանակավոր և օրինաչափությունից դուրս միտում էր և պայմանավորված էր առավելապես բուքմեյքերական ընկերությունների շրջանառության կտրուկ աճով։ Հիմա տնտեսությունը այդ ժամանակավոր ակտիվացման «դոզայից» դուրս է գալիս։
Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ շուտով տնտեսությունը մտնում է մեր երկրի բնակլիմայական դիրքով պայմանավորված պասիվ սեզոնի մեջ, և տնտեսական նման զարգացումների պարագայում լուրջ տնտեսական խնդիրների առաջ կարող ենք կանգնել:
Բիզնեսը թքած ունի, թե ԱԺ-ում որ քաղաքական ուժը՝ քանի տոկոս մանդատներ կունենա, ով կլինի նախարարը կամ այս կամ այն վարչության պետը: Այո, բիզնեսը այսօր սպասում է, և նա սպասում է, թե երբ կավարտվեն մասկի շոուները, հարկային մարմիների ռեյդերը, երբ իրեն կթողնեն, որ հանգիստ աշխատի և զարգացնի տնտեսությունը:
Ամուլսարի ոսկու հանքավայրի թեման գնալով լրջանում է։ Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ մի քանի տասնյակ բնապահպաններ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը՝ փաստացի կանգնեցնելով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները։
Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի, չմնաց մի ներդրող, ով նախորդ իշխանության հետ հանցավոր կապի մեջ չմեղադրվի: Իրականում բիզնեսը հաստատ խորհրդարանական ընտրություններին չի սպասում:
Օրերս «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Թե նախկինում, թե այժմ գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է՝ ՀՀ քաղաքացին՝ հարուստ փորձով, գիտելիքներով և ունակություններով։
Տնտեսական տեղեկատվության պակասը մեր լրատվամիջոցները լրացնում են արտաքին աղբյուրներից ստացվող նյութեր վերահրատարակելով: Այս շաբաթ տնտեսական միջազգային լրատվությունը տարօրինակորեն համահունչ էր մեր տնտեսական խնդիրներին:
Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ով իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի սակագնի և, այսպես կոչված, կարմիր գծերի (վճարովի ավտոկայանատեղիների) մասին։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հղում անելով անշարժ գույքի շուկայի ակտիվացման վերաբերյալ տեսանյութի, նշել էր ՝ Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար:
Նոր կառավարությունը խոստանում է ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերության զարգացմանը: Սակայն այս ոլորտի մասին որևէ ծրագիր հրապարակված չէ: Հետևաբար՝ դժվար է ասել՝ նոր իշխանությունների հայտարարությունը պարզ պոպուլիզմի դրսևորո՞ւմ է, թե՞ լուրջ մտադրություն:
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է մի շարք երկրների տնտեսական աճի հոկտեմբերյան կանխատեսումները՝ ընթացիկ տարվա և 2019 թ. համար։ Կոնկրետ Հայաստանի մասով՝ ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է աճման ուղղությամբ. 3.4%-ի փոխարեն՝ այս տարի կանխատեսվում է 6% աճ։
«Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը և կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները:
Եթե բյուջետային գործընթացի ժամանակացույցը համեմատում ենք կառավարության կողմից մատնանշվող ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացի ժամանակացույցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ դեպքերի նման զարգացման պարագայում այս տարվա բյուջեն չի հաստատվի:
Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական տարբեր պրոցեսները և քաղաքական մանիպուլյացիաները աստիճանաբար փորձ է արվում տարածել նաև տնտեսական համակարգի վրա:
Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 502 359: Նախորդ տարվա օգոստոսի 31-ին այդ ցուցանիշը 476 831 էր, այսինքն՝ ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։
Այս կիքսը ցույց է տալիս, որ կառավարության մեջ ընկալումների և մոտեցումների առումով խզում կա, հաղորդակցության պակաս։ Իսկ միայն հենց այդ փաստը կարող է որոշակի անվստահություն ձևավորել կառավարության նկատմամբ, քանի որ մեկը մի բան է ասում, մեկը՝ լրիվ այլ բան։
Կառավարությունը երկրում ներդրումները խթանելու համար ներդրողի հետ ոչ թե պետք է խոսի քաղաքական իրավիճակի մասին, այլ պարզապես մատնանշի առավել բարձր եկամտաբեր ոլորտները:
Այս տարվա օգոստոս ամսին ուժի մեջ մտան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանգության հետ:
Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետևաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորացույց ու մանրադիտակ պատրաստ պահած՝ սպասում էին:
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 567 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։