Ամուլսարի ոսկու հանքավայրի թեման գնալով լրջանում է։ Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ մի քանի տասնյակ բնապահպաններ փակ են պահում հանքավայր տանող ճանապարհը՝ փաստացի կանգնեցնելով հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատանքները։
Չմնաց մի խոշոր գործարար, որ «մասկի շոուների» թատերաբեմում չհայտնվի, չմնաց մի ներդրող, ով նախորդ իշխանության հետ հանցավոր կապի մեջ չմեղադրվի: Իրականում բիզնեսը հաստատ խորհրդարանական ընտրություններին չի սպասում:
Օրերս «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվեց Ազգային ժողովի քննարկմանը:
Թե նախկինում, թե այժմ գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է՝ ՀՀ քաղաքացին՝ հարուստ փորձով, գիտելիքներով և ունակություններով։
Տնտեսական տեղեկատվության պակասը մեր լրատվամիջոցները լրացնում են արտաքին աղբյուրներից ստացվող նյութեր վերահրատարակելով: Այս շաբաթ տնտեսական միջազգային լրատվությունը տարօրինակորեն համահունչ էր մեր տնտեսական խնդիրներին:
Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր, ով իր երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսել էր տրանսպորտի սակագնի և, այսպես կոչված, կարմիր գծերի (վճարովի ավտոկայանատեղիների) մասին։
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հղում անելով անշարժ գույքի շուկայի ակտիվացման վերաբերյալ տեսանյութի, նշել էր ՝ Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար:
Նոր կառավարությունը խոստանում է ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերության զարգացմանը: Սակայն այս ոլորտի մասին որևէ ծրագիր հրապարակված չէ: Հետևաբար՝ դժվար է ասել՝ նոր իշխանությունների հայտարարությունը պարզ պոպուլիզմի դրսևորո՞ւմ է, թե՞ լուրջ մտադրություն:
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է մի շարք երկրների տնտեսական աճի հոկտեմբերյան կանխատեսումները՝ ընթացիկ տարվա և 2019 թ. համար։ Կոնկրետ Հայաստանի մասով՝ ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է աճման ուղղությամբ. 3.4%-ի փոխարեն՝ այս տարի կանխատեսվում է 6% աճ։
«Հոկտեմբերի 10-ի առավոտը բարի է բոլորի համար, բացի տնտեսագիտություն հասկացողներից»,- եթե ազգովի խաղայինք հայտնի մաֆիա խաղը՝ կասեր խաղավար Նիկոլ Փաշինյանը և կներկայացներ ֆինանսական վերջին ցուցանիշները:
Եթե բյուջետային գործընթացի ժամանակացույցը համեմատում ենք կառավարության կողմից մատնանշվող ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացի ժամանակացույցի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ դեպքերի նման զարգացման պարագայում այս տարվա բյուջեն չի հաստատվի:
Վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական տարբեր պրոցեսները և քաղաքական մանիպուլյացիաները աստիճանաբար փորձ է արվում տարածել նաև տնտեսական համակարգի վրա:
Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 502 359: Նախորդ տարվա օգոստոսի 31-ին այդ ցուցանիշը 476 831 էր, այսինքն՝ ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։
Այս կիքսը ցույց է տալիս, որ կառավարության մեջ ընկալումների և մոտեցումների առումով խզում կա, հաղորդակցության պակաս։ Իսկ միայն հենց այդ փաստը կարող է որոշակի անվստահություն ձևավորել կառավարության նկատմամբ, քանի որ մեկը մի բան է ասում, մեկը՝ լրիվ այլ բան։
Կառավարությունը երկրում ներդրումները խթանելու համար ներդրողի հետ ոչ թե պետք է խոսի քաղաքական իրավիճակի մասին, այլ պարզապես մատնանշի առավել բարձր եկամտաբեր ոլորտները:
Այս տարվա օգոստոս ամսին ուժի մեջ մտան ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ռուսաստան այն ապրանքների ներկրմանը, որոնք կարող են կապված լինել ազգային անվտանգության հետ:
Սեպտեմբերի 27-ին կառավարությունը հաստատեց 2019թ. բյուջեի նախագիծը: Սա նոր կառավարության առաջին բյուջեն էր: Հետևաբար` պիտի ընդունվեր հատուկ ուշադրությամբ: Ուզող ու չուզող, խոշորացույց ու մանրադիտակ պատրաստ պահած՝ սպասում էին:
ՀՀ համախառն արտաքին պարտքը 2018 թվականի հունիսի վերջի դրությամբ կազմել է 10 մլրդ 567 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։
Հայաստային առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը շարունակում է աճել։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված դրամավարկային ցուցանիշները՝ 2018 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։
Եվ այսպես, վերջապես հրապարակվեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որին տնտեսագետները, տնտեսական թեմաներով գրող լրագրողներն ու ընդհանրապես՝ տնտեսությամբ հետաքրքրվող մարդիկ բավականին անհամբեր էին սպասում։
Քաղաքական կրքերը կրկին հանգում են: Առժամանակ, իհարկե: Իշխանություններն անհրաժեշտության դեպքում առայժմ երաշխավորված հնարավորություններ ունեն դրանք ոգեկոչելու: Բերման ենթարկված-ձերբակալված ու ապա ստորագրությամբ, կամ գրավի դիմաց ազատ արձակված բազում հրապարակային կերպարներ կան: Քաղաքական ու քրեական կերպարներ:
Ամուլսարի խնդիրը ծանր ժառանգություն է նախկինից, և նոր կառավարությունը փորձում է լուծումներ գտնել։ Նման տեսակետ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը 3 օր առաջ ՍիվիլՆեթին տված հարցազրույցում։
Սեպտեմբերի 24-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով:
Ուշագրավն այն էր, որ շատերը հաշվի չառան մի կարևոր հանգամանք. Մհեր Գրիգորյանը փորձառու բանկիր է, մինչև պետական պաշտոնի նշանակվելը երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և լավ ծանոթ է ԿԲ մոտեցումներին։
Պե՞տք է արդյոք գյուղատնտեսության ճյուղի նման անկումը տխրեցնի մեզ, պատասխանենք, որ՝ ՈՉ, ճիշտ այնպես, ինչպես պետք չէր ուրախանալ հունիս և հուլիս ամիսների գյուղոլորտի բարձր աճի ցուցանիշներով,
Սեպտեմբերի 14-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշմանը:
Քաղաքական ու քաղաքականամերձ կրքերը նորից ստվերում են ամեն ինչ: Ոչ մի ոլորտ հասարակական ուշադրության չի արժանանում: Մամուլում ու սոցցանցերում միայն նախընտրական դեպքեր են:
Այդ ապրանքատեսակների կուտակման չափերը պետք է բավարար լինեն և չգերազանցեն բնակչության և հատուկ սպառողների 1-2 ամսվա պահանջարկի ծավալները:
Խնդրահարույց է նաև ավիացիայի հարցը: Եթե միջազգային ավիափոխադրումների մասով վերջին տարիներին Գյումրու օդանավակայանի գործարկմամբ իրավիճակը հնարավորինս շտկվել է, ապա ներքին ավիացիան շարունակում է ոչ էական տեղ զբաղեցնել:
Այս երևույթը ավելի պարզ հասկանալու համար բերենք մի պարզ օրինակ. եթե նախկինում շահառուն ստանում էր 23000 դրամ կենսաթոշակ, ապա այս նախագծի արդյունքում հունվարի 1-ից նրա թոշակը ոչ թե կբարձրանա 60 տոկոսով, այլ ընդամենը 2500 դրամով: