Հայաստանի կառավարությունը, ի վերջո, որոշեց և գնաց եվրոպարտատոմսերի հերթական թողարկման։ Այսինքն` նոր պարտք վերցրեց` նախկինը մարելու համար։ Թեև ժամանակին նաև այլ տարբերակներ էին քննարկվում, այդ թվում` ներքին ռեսուրսների հաշվին պարտքը մարելու վերաբերյալ, այնուհանդերձ ընտրվեց այս մեկը։ Ու դա Նիկոլ Փաշինյանը համարում է կարևոր, շատ կարևոր իրադարձություն Հայաստանի տնտեսության համար։
ՌԴ նախագահի այցը պարզ մարդու համար, առաջին հերթին, գազի գնի հարց է: Հայաստան ներմուծվող գազի վերջին գնաճը բնակչությունը չզգաց: Բայց բոլորի հիշողության մեջ թարմ է նախորդ նման փորձը, երբ գազի սակագնի չավելացումը, ի վերջո, պետական ծանր պարտք դարձավ:
Երբ վարչապետը 100 ձեռքբերումների մեջ նման փաստեր է ընդգրկում, գոնե գիտի՞, թե ինչպիսին են եղել ցուցանիշները նախկինում։ Թե չէ, կառավարության համար մի տեսակ ոչ նպաստավոր պատկեր է ստացվում։ Եթե 3 տոկոսը այդքան ոգևորող է, ապա ի՞նչ ասել 34 տոկոսի մասին։
Ժամանակին Միացյալ Նահանգների դեպանը Հայաստանի էներգետիկ համակարգում ամերիկյան ընկերությունների հետաքրքրվածության և ընդհուպ մինչև 8 մլրդ դոլար ներդրումային հնարավորություններից էր խոսում։ Հիմա արդեն չկան նախկին «կոռուպցիոներները», որոնք խոչընդոտներ էին ստեղծում ներդրողների համար, բա ինչո՞ւ չկան այդ ներդրումները։
ՌԴ նախագահի հետ ՀՀ վարչապետին, ըստ ամենայնի, ծանր խոսակցություն է սպասվում՝ ոչ միայն գազի գնի, այլև՝ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, ռուսական պետական ընկերության կառավարմանը հանձնված Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի, ատոմակայանին տրամադրված վարկի, ինչպես նաև Վերին Լարսում հայկական բեռնափոխադրողների համար ստեղծված նոր դժվարությունների մասին է։
Վերջին ամիսներին Վիճակագրական կոմիտեն այս ոլորտում բավական լուրջ առաջընթաց է գրանցում։ Ութ ամիսների արդյունքներով՝ արդյունաբերության աճը հասել է 9,5 տոկոսի։ Ընդամենը երկու-երեք ամիս առաջ այն 5-6 տոկոսի սահմաններում էր։ Բայց հանկարծ արդյունաբերությունը սկսեց վերելք արձանագրել։ Ու գիտե՞ք ինչու…
Իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումները չավելացան։ Չարդարացան նաև այն հույսերը, որ, ուր որ է՝ ներդրողները, հատկապես՝ սփյուռքահայերը, վազելու են Հայաստան, բերելու են իրենց գումարներն ու ներդնեն տնտեսության մեջ։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված կառավարության գործունեության արդյունքները ոչ միայն հեղափոխական չեն, այլև շատ ու շատ հեռու են այդպիսին լինելուց։
Ժողովրդագրական որոշ տվյալներ գտնելն արդեն լուրջ հմտություններ է պահանջում: Համարյա հետախույզին վայել հմտություններ: Թվում էր, թե իրավիճակ է փոխվել: Թվում էր, թե տնտեսական վիճակագրության «խաղիկներն» անցյալում կմնան:
Կենտրոնական բանկի արտաքին պահուստների մակարդակը շատ ավելի բարձր է եղել ոչ միայն 2013թ., այլև իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս առաջ. 2017թ. դեպտեմբերին այն գերազանցում էր 2 մլրդ 314 մլն դոլարը։
Կառավարությունը հպարտանում է, որ պատրաստվում է 56 մլրդ դրամ ԱԱՀ ժամկետանց պարտք վերադարձնել տնտեսվարողներին, ինչը հեղափոխական քայլ է համարում տնտեսության համար։ Բայց ոչինչ չի ասում այն մասին, որ ամիսներ շարունակ պատժում է տնտեսությանը` զրկելով փողից։ Հիմա դա հեղափոխակա՞ն, թե՞ հակահեղափոխական քայլ է։
Ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ բան էր խոստացել հեղափոխությունից առաջ, դեռ այս հայտարարությունն անելու ժամանակ պարզ էր, որ շատ վաղ է 6 ամսվա տվյալներով դատողություններ անել բյուջեի եկամուտների վերաբերյալ։ Ու շատ ժամանակ պետք չեղավ դրանում համոզվելու համար։
Կառավարությունը լուրջ ռիսկի է գնում` պատրաստվելով փոխել բանկային գաղտնիքի մասին օրենքը։ Նպատակը բանկային տվյալների հասանելիությունը հեշտացնելն է։ Զարմանալի է, որ դրան համաձայնել է նաև Կենտրոնական բանկը։
Մինչ կառավարությունը զսպում է բյուջեի ծախսերը, Կենտրոնական բանկը ստիպված էժանացնում է փողը` փորձելով ակտիվացնել գնաճը։ Թե դա ինչպե՞ս կազդի գների կայունության վրա, ցույց կտա ժամանակը։
Հետաքրքիր է, որ բացի կաշառակերության դեպքերից, աճել են նաև «պաշտոնական լիազորություններ չարաշահելը, անցնելը» տողով արձանագրված հանցագործությունները: Անցած տարի այս «անվանակարգով» գրանցվել էր 240 դեպք՝ 2017-ի 150-ի համեմատ: Մինչդեռ այս տարվա հունվար-հուլիսին արդեն 204 դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի գրանցված 132 դեպքի համեմատ:
Իշխանափոխությունից հետո կառավարության արտաքին պարտքն իրականում ոչ միայն չի նվազել, այլև մի փոքր ավելացել է։ Այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 900 մլն դոլար։ Մինչդեռ, անցած տարվա մայիսի վերջին այն 4 մլրդ 897 մլն դոլար էր։ Այսինքն` շուրջ 3 միլիոնով քիչ։
Անցած տարի էլ Նիկոլ Փաշինյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահը պարբերաբար հայտարարում էին իշխանափոխությունից հետո հարկերի հավաքման ոլորտում գրանցվող աննախադեպ հաջողությունների մասին։ Բայց ի՞նչ եղավ արդյունքում. տարեվերջին պետական բյուջեն թերակատարվեց։ Չհաջողվեց ապահովել նույնիսկ նախկին կոռումպացված իշխանության կողմից պլանավորված մուտքերը։
Երկար մանևրելուց հետո, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը որոշեց բացեիբաց հայտարարել, որ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն։ Ի սկզբանե էլ պարզ էր, որ վերջը դա էր լինելու։ Այլ հարց, որ հանքի շահագործման դեմ հանդես եկող ակտիվիստները կարծես պատրաստ չեն դրան ու շարունակում են շրջափակված պահել Ամուլսար տանող ճանապարհները։
Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։
Մինչ Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում խոսելու իր կառավարության տնտեսական ձեռքբերումներից, կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուն` ի դեմս էկոնոմիկայի նախարարի, խոստովանում է, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում։ Չափազանց ցածր է տնտեսության արտադրողականությունը։
Կարծես որևէ մեկն իշխանություններին մեղադրում է ջրի մակերևույթի նվազման հարցով: Փաստորեն, կարծես ակնարկում են, որ 2 օրվա ընթացքում լճի ջուրը լցվել ու հասել է նախորդ տարվա մակարդակին: Բայց բաց տեքստով նման բան չեն ասում: Որովհետև զավեշտ իրավիճակում կհայտնվեին: Սակայն այն, որ պետական ապարատը բան ու գործ թողած՝ փորձում է այս կամ այն կերպ հաստատել իշխանությունների ասածը, պակաս ծիծաղելի չէ:
Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի աճն այս տարվա առաջին կեսին 4,8 անգամ պակաս է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018թ. առաջին կիսամյակում դրանք կազմել էին 38,6 մլրդ դրամ։ Այսինքն` այս տարվա բացասական տարբերությունը գերազանցում է 30 միլիարդը։
Նիկոլ Փաշինյանի խոստացած էժանացումներն իշխանափոխությունից հետո հասարակությունն այդպես էլ չտեսավ։ Փոխարենը՝ սպասվում են նոր թանկացումներ, որոնց առաջիկայում կբախվեն սպառողները։
Ի հակառակ վարչապետի լավատեսության` բնակարանների վաճառքը կրճատվել է։ Այն էլ ոչ թե՝ 1-2, այլ՝ 7,6 տոկոսով։ Այս տարվա հուլիսին Հայաստանում 122-ով քիչ բնակարան է վաճառվել։ Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին։ Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրաքաղաքի հաշվին։
Երբ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն անթաքույց խրախուսում էր Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին, հավանաբար չէր էլ գիտակցում, թե դա հետո ինչ պատուհաս է դառնալու իր համար։ Եվ ինչո՞ւ միայն իր, ամբողջ երկրի համար։
Պետական մակարդակով այսօր Հայաստանում ներդրողները տեռորի են ենթարկվում։ Ու այդքանից հետո ուզում ենք, որ մարդիկ փող բերեն Հայաստան ու տնտեսական ծրագրեր իրականացնեն։
Կասկած հնչեցնողները կոնկրետ գործարարներ էին, ում ձեռնարկությունները կարելի է գտնել երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում: Ես առաջարկում եմ այդ ցանկում փնտրել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի հարկային մուծումները: Տեղյակ պահեք` եթե գտաք:
Ինչպես ժամանակին շատ ճիշտ նկատում էր Նիկոլ Փաշինյանը, այն, ինչ ցույց են տալիս վիճակագիրները, գնաճի իմիտացիա է։ Կարագը թանկանում է, միսը թանկանում է, հացը թանկանում է, շատ այլ առաջին անհրաժեշտության սննդամթերքներ թանկանում են, բայց ասենք` սոխը կամ սխտորն էժանանում է, և արդյունքում ունենում ենք ցածր գնաճ։
Նույնիսկ Ամուլսարի ծրագրի վերականգնումն այլևս հիմք չէ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ արտաքին ներդրողների, առանց այն էլ՝ ցածր վստահությունը հետ բերելու համար։ Դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։