Վերջին տարիներին հիփոթեքային վարկերի բարձր աճով պայմանավորված, ինչպես և սպասելի էր, մեծացել է հիփոթեքի շուկայի «տաքացման» հավանականությունը։ Այդ մասին սկսել է խոսել նաև Կենտրոնական բանկը։
Իշխանության գալուց շատ չանցած՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության փոխվարչապետներից մեկը ոգևորված հայտարարում էր, թե կարճ ժամանակահատվածում իրենց հաջողվել է, որպես Վերին Լարսին այլընտրանք, հայկական բեռնափոխադրողների համար այլ ցամաքային ճանապարհների բացման հնարավորություններ ստեղծել։ Անցել է 4 տարի, սակայն այդպես էլ ոչ մի այլընտրանքային ճանապարհ չի բացվել։ Ավելին, այսօր բեռնափոխադրողները կանգնած են շատ ավելի ծանր խնդիրների առաջ։
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես և սպասվում էր, բացասական է ազդել այդ երկրների հետ Հայաստանի ունեցած առևտրային հարաբերություններ վրա։ Հակամարտության սկզբնական շրջանում նվազել են առևտրի ծավալները՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ուկրաինայի հետ։
Երևանի քաղաքապետի ընտրությունները որքան մոտենում են, այնքան կենացները քաղցրանում են։ Իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանն ընտրություններից 1,5 տարի առաջ լծվել է լայնածավալ քարոզչական արշավի։ Սկսվել է ուղեղների լվացման հերթական պրոցեսը։
Կառավարությունը փոխել է պարտքի ներգրավման ռազմավարությունը. անցել է ներքին պարտքի ավելի ակտիվ կուտակման։ Վերջին 1-1,5 տարում տեմպով ներքին պարտք են ավելացնում։
Ովքե՞ր են հարստացել և ովքե՞ր ավելի աղքատացել. դեպի ո՞ւր է գնում կյանքի բարեկեցությունը
Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերություններ ունեցող երկրների ցանկը այս տարի համալրվել է ևս մեկով։ Գուցե տարօրինակ հնչի, բայց այդ երկիրն Ադրբեջանն է։ Ադրբեջանի անունը կարելի է գտնել զբոսաշրջության վերաբերյալ պաշտոնական վիճակագրության մեջ։
Կառավարության համար սովորական են դարձել բյուջեի թերակատարումները։ Խոսքը, մասնավորապես, ծախսերի, թերակատարման մասին է։ Նախատեսում են ծախսեր, բայց չեն կարողանում կատարել։
Գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որտեղ մարդիկ տեսնում են իրենց սոցիալական խնդիրների լուծումը։ Ցածր արդյունավետության հետևանքով այն չի ապահովում անհրաժեշտ եկամտաբերություն։ Դա էլ շատ հաճախ դառնում է պատճառներից մեկը, որ մարդիկ ստիպված են լինում բռնել արտագնա աշխատանքի ու արտագաղթի ճանապարհը։
Ինչպես հունվարին, այնպես էլ փետրվարին Կենտրոնական բանկն արժութային շուկայում գործարքներ չի կատարել։ Ո՛չ տարադրամ է գնել, և ո՛չ էլ վաճառել։ ԿԲ-ն իրեն չեզոք է պահել փոխարժեքի տատանումների նկատմամբ։
Չորս տարին, անշուշտ, ոչ շատ երկար, բայց բավարար ժամանակ է ցանկացած իշխանության համար, որպեսզի երկիրը դնի զարգացման հիմքերի վրա։ Սակայն այն, ինչ ունեցանք անցած 4 տարիներին, ուղղակի ողբերգալի է. փողոցից իշխանության եկածները, որոնք հեռու էին պետական կառավարումից, ոչ միայն երկիրը չկարողացան դնել զարգացման հիմքերի վրա, այլև 4 տարում հասցրեցին եղածն էլ քանդել ու կործանել։
ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ֆինանսական շուկաներում առաջացած աժիոտաժը, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում, չշրջանցեց նաև Հայաստանը։ Փետրվարի վերջին-մարտի սկզբին դրամը կրկին հայտնվեց ցնցումների մեջ։
Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում միլիարդավոր դրամներ է ծախսում՝ ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար, բայց արդյունք չկա։ Գյուղատնտեսությունը կրկին անկումային է։ Նախորդ 4 տարիներին միայն անկում է գրանցվել։ Այս տարվա սկզբին էլ անկումը պահպանվում է։
Հասարակությանը լավ ապրելու, պայծառ ապագա կառուցելու հույսեր տալով՝ չորս տարի առաջ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Եկավ ու արեց ամեն ինչ, որպեսզի եղածն էլ փոշիացնի։ Չորս տարի իշխանության է, և ի՞նչ է փոխվել այդ չորս տարում հասարակության կյանքում։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական առավել ուշագրավ զարգացումները՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։
Մինչ իշխանությունները չեն թաքցնում իրենց անմնացորդ նվիրումը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու հարցում, իսկ նրանց սպասարկուները, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի առաջնորդությամբ, քարոզում են այդ հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը մեր տնտեսության զարգացումների գործում, թուրքական ապրանքները վերստին արագորեն գրոհում են հայաստանյան շուկան։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները։
Կառավարությունն անցած նիստում հավանություն տվեց 2021թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ Ֆինանսների փոխնախարարը հրապարակեց որոշ ցուցանիշներ՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ։
Միացյալ Նահանգների և Արևմուտքի կողմից կիրառվող համատարած պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը սկսել է հրաժարվել «անվստահելի» արժույթներից և ոչ բարեկամ երկրներից պահանջում է, որպեսզի մատակարարվող էներգակիրների դիմաց վճարեն ռուբլով։ Ոչ բոլորը, բայց կան երկրներ, որոնք արդեն համաձայնել են։ Մի մասը դեռ դիմադրում է, ու առայժմ հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի։
Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի գործազրկության մակարդակը Հայաստանում մեծ տեմպերով կրճատվել է։ 2020թ. գործազուրկ էր աշխատունակ բնակչության 18 տոկոսից ավելին, անցած տարի գործազուրկ է եղել 15,3 տոկոսը։
Վարկային շուկան նախորդ մեկ-մեկուկես տարում ինչ-որ չափով կարողացել է ջրի երեսին մնալ հիմնականում հիպոթեքի շնորհիվ։ Բանկերի հիպոթեքի պորտֆելը շարունակում է «ուռել»՝ եկամտային հարկի վերադարձի հաշվին, որը հասցրել է բավական լուրջ ծանրություն կուտակել պետական բյուջեի վրա։ Այն մոտենում է տարեկան 25-30 մլրդ դրամի։ Այդքան գումար բյուջեն սուբսիդավորում է՝ ինչպես չապահովված և բնակարանի կարիք ունեցող, այնպես էլ՝ ապահովված ու բիզնես նպատակներ հետապնդող քաղաքացիների եկամտային հարկերը հիպոթեքի դիմաց վերադարձնելու համար։
Կառավարության անցած տարվա գործունեության ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքներն Ազգային ժողովում ներկայացնելիս՝ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն ձեռքբերումներից մեկը համարեց երկրում մակրոտնտեսական կայունության ապահովումը։ Բայց հավանաբար մոռացավ ասել, թե դա ինչի հաշվին է եղել. մակրոտնտեսական կայունության ապահովումը, եթե կարելի է այդպես ասել, պետության վրա նստել է 1 մլրդ 257 մլն դոլար։
Չնայած նախատեսված մեծ ծավալի կապիտալ ծախսերին, այս տարվա սկզբին պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարությունն անհամեմատ ավելի քիչ շինարարություն է իրականացրել, քան իրականացրել էր անցած տարի։
Ակտիվությունը բնակարանային շուկայում այս տարի, թվում է, թե վերականգնվել է։ Կադաստրի կոմիտեն գործարքների բարձր աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։
Չնայած ձևավորված մտահոգություններին՝ ռուսական ռուբլու արժեզրկման առաջին արձագանքը Հայաստան մտնող տրանսֆերտների վրա արտաքուստ ունեցել է դրական ազդեցություն։ Փետրվարին կտրուկ ավելացել են Ռուսաստանից ֆիզիկական անձանց կողմից ուղարկվող գումարները։
Գնաճը Հայաստանում կրկին թափ է հավաքում։ Փետրվարին այն իջել էր 6,5 տոկոսի, մարտին վերստին բարձրացել է՝ կազմելով 7,4 տոկոս։
Իշխանությունները պահը բաց չեն թողնում խոսելու իրենց կառավարման հաջողությունների մասին։ Ու ամեն անգամ, երբ առիթ է լինում, հիշեցնում են 2019թ., որը համարում են իրենց իշխանության «ոսկե դարը»։ Բայց մոռանում են, որ դրանից հետո էլ է կյանք եղել, որ դրանից հետո կյանքն ու տնտեսական զարգացումներն առաջ գնալու փոխարեն՝ միայն հետ են գնացել։
«Անցած տարի կրկին ներդրումների ռեկորդային աճ ենք ունեցել, մեր ներդրումների համախառն կուտակումը կազմել է 1 տրիլիոն 379 մլրդ դրամ, որը մոտ 3 մլրդ դոլար է։ Նման թիվ Հայաստանի տնտեսության մեջ չի եղել»,֊- կառավարության հերթական անասելի «ձեռքբերումների» վերաբերյալ օրերս հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Բացառությամբ գյուղատնտեսության, տնտեսության մյուս բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկը սպասումների վատացում է կանխատեսում։
Գազի նոր սակագներն այլևս ուժի մեջ են։ Ապրիլի 1-ից ինչպես տնտեսությունը, այնպես էլ բնակչությունն ավելի շատ կվճարի սպառած գազի դիմաց։