2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում. թափուր տեղեր չեն մնացել

2024 թվականի ընդունելության ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել:

Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետներն այս տարի կունենան 𝟕𝟏𝟐 առաջին կուրսի ուսանող: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 𝟔𝟔𝟏, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 𝟓𝟏 դիմորդ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 𝟒𝟔𝟖, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 𝟏𝟒𝟑, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 𝟐𝟎, Դեղագիտական ֆակուլտետը՝ 𝟖𝟏 առաջին կուրսեցի:

2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 𝟏𝟏𝟎𝟓 դիմորդ, 𝟔𝟗𝟏-ը՝ ընդհանուր բժշկության, 𝟑𝟐𝟎-ը՝ ստոմատոլոգիական, 𝟑𝟎-ը՝ ռազմաբժշկական, 𝟔𝟒-ը՝ դեղագիտական ֆակուլտետ:

Տեսանյութեր

Լրահոս