Բաժիններ՝

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կկազմակերպվի էլեկտրոնային եղանակով

Հայաստանում ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով:

Այս մասին կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարվանից կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: Սա նշանակում է նաև, որ դրա հետ կապված տեխնիկական բարդությունները, ժամանակի հետ կապված խնդիրները շատ ավելի դյուրին են լինելու»,-ասաց նախարարը: Անդրեասյանը հավելեց՝ դա նշանակում է, որ ուսուցիչները նաև տեխնիկական իմաստով ունենալու են կամավոր ատեստավորմանը մասնակցելու ավելի լայն հնարավորություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031