ԳԹԿ-ն հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

21 օգոստոսի

9-րդ դասարան՝  «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»

22 օգոստոսի

9-րդ դասարան՝  «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

23 օգոստոսի

9-րդ դասարան՝ «Բնագիտություն»

12-րդ դասարան՝  «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031