«Ես ոչ մի հանձնաժողովականի հետ, գոնե իմ ազատման օրվանց հետո, չեմ շփվել, բայց իմ տեղեկությամբ՝ այսօր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, ունի 4 անդամ․ 1 անդամի լիազորությունների ժամկետն ավարտվել է, չի ընտրվում։ Օպոզիցիոն անդամի տեղն է թափուր․ չեն ընտրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
#ՀԻՄԱ. Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Ժաննա Անդրեասյանի ասուլիսը. #ՈՒՂՒՂ
ՀԷՑ-ի համար Հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015ից մինչ այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11.6 մլրդ դրամ ավելի գումար՝ մոտավորապես ամիսը 150 մլնի կարգի: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ ընկերության հնարավոր գնորդը պետք է շատ ռիսկեր հաշվարկի։հետո սա շատ մեծ քրեական գործ է լինելու, իրար վրա ցուցմունքներ են տրվելու. Ղազինյան
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացումը, ազգայնացումը զուտ քաղաքական խոսույթ է՝ ընտրազանգվածի համար։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«650-700 մլն դոլար է ներդրվել ընկերությունում։ Եթե մենք այն ժամանակ իմանայինք, որ նման սցենար կարող է լինել, մինչև բանակցությունները, ձեռք բերելը մենք կներկայացնեինք, թե ինչ վիճակ է տիրում, որի արդյունքում այսօր ընդամենը շնորհակալություն պետք է լիներ»։
ՀԷՑ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո մոտ 45-50 աշխատակից է ՀԷՑ-ից հեռացվել։ Այս մասին նա ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այնպես չէ, որ գալու են փայտերը ձեռքներին, ասեն՝ ինչո՞ւ չեք կատարում։ Միանշանակ հետևություններ լինելու են, իսկ սա նշանակում է, որ հետագայում վարկի, ներդրումների հետ կապված խնդիրներ են լինելու։ Մի պահ պատկերացրեք, որ կա ինչ-որ ներդրող, որը հետաքրքրվում է Հայաստանում ներդրում անելով ու տեսնում է այս վիճակը։ Այսինքն՝ հերիք չէ, որ ուզում են ամենամեծ ներդրումներից մեկը խլել, ապօրինի կալանավորում են իրականացնում և այլն, մի հատ էլ չեն կատարում արբիտրաժի որոշումը»,- ընդգծեց Դավիթ Ղազինյանը։
ՀԾԿՀ նախագահը, առաջնորդվելով կառավարության տված պարզաբանմամբ, պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցնելով ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի կայացրած միջազգային որոշումը, նշեց, որ ըստ այդ որոշման, պետք է կատարվեր հայցի ապահովման միջոց՝ որոշակի գործողությունների հետ կապված։ Դրանից հետո ՀԷՑ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրություն էր ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, որպեսզի կատարվի Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի միջանկյալ որոշումը։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է։
«Գնացել ես Ամերիկա, մինուսով վերադարձել ես, բայց ժպտում ես, իսկ մարդիկ տեսնում են՝ ինչ կատարվեց, դրա համար էլ խանդավառված չեն: Ալիևն օրերս մեզ հիվանդ ժողովուրդ անվանեց. Ո՞նց ես խաղաղություն բերում, որ նա ասում է՝ հիվանդ եք: Միջանցք տալը, Սյունիքն արդեն ազդակ էր՝ Երևանը հանձնելու, անխուսափելի է, մենք էլ ոչինչ չենք անում: Մի օր էլ ստիպված ենք լինելու Երևանից դուրս գալ, բայց արդյո՞ք կհասցնենք դուրս գալ… Կա՞ մի սրբություն, որ Նիկոլ Փաշինյանը չի պղծել: Աշխարհն էլ է զարմացած: Քո հոգևորականներին է այսօր դատում, եկեղեցու դեմ է դուրս եկել…»:
Վերջին շրջանում հանրապետությունում գործող մի շարք պարային համույթների ղեկավարներ ահազանգում են, որ ոմն Արմանդո Ղուկասյանի քայլերի արդյունքում խաբեության զոհ են դարձել։
«Այո՛, կա Վաշինգտոնյան հռչակագիր. հիմա նոր եկող իշխանությունը, ընդունելով դա որպես իրողություն, նույն միջազգային հանրությանը պետք է բացատրի, որ, փաստորեն, Հայաստանի փաշինյանական իշխանությունը Հայաստանը դարձրել է ոչ բարեխիղճ կառուցապատող՝ նույն տարածքը երկու անգամ վաճառելով. Մեկ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, մեկ՝ Վաշինգտոնում։
«Բաքվում պահվող գերիների ու պատանդների խնդիրը մեր իրական ցավն է, տեսնում ենք՝ ինչ կտտանքների են նրանք ենթարկվում, բայց էմպատիա չունենք, չենք հասկանում, որ մեզ են ստորացնում։ Գերիների վերադարձը մեզ համար պետք է լինի օրակարգային հարց, բայց այն շրջանցվում է։ Ալիևի նպատակն այդ մարդկանց «պատժելն» է, որպեսզի մյուսների համար օրինակ լինի։ Եթե այսպես շարունակվի, Ալիևը կարող է ցուցակ կազմել, մարդկանց անուններ տալ, ասել՝ «ռազմական հանցագործներ են», մեր նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հետախուզման միջոցով վերցնել ու պատանդ տանել, նախկին նախագահներին, նախարարների»։
Իմպիչմենտի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Պատճառները շատ հստակ են, պարզ են, որ այսօրվա Հայաստանի կառավարիչները լիուլի օգտվում են միջազգային կառույցների, առաջին հերթին, եվրոպական կառույցների ընձեռած հովանավորություններից։ Այդտեղ կասկածելու բան չկա։ Ձեր հարցի իմաստը, խնդիրն ինչո՞ւմն է։ Չի երևո՞ւմ, որ այդպես է։ Այդ մասին Արմեն Աշոտյանին կհարցնեք, ինքը շատ երկար կպատասխանի»։
Գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել Կարապետյանի ստեղծած քաղաքական նոր ուժի հետ, հնարավոր է գործակցելու եզրեր գտնել։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Կապիտուլյացիան մեկ անգամյա ակտ չէ, մեկ անգամյա գործողություն չէ։ Եթե հետաքրքրվեք պատերազմների պատմությունով, կտեսնեք, որ կապիտուլյացիան շարունակական երևույթ է, և այդ ընթացքը հնարավոր է կասեցնել միայն ու միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները»,-այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ եթե այդ կասեցումը լինի, հետո կտեսնեն։
Կապիտուլյացիան մեկանգամյա ակտ կամ գործողություն չէ, իսկ ընթացքը հնարավորել է կասեցնել, եթե հեռացվեն կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Եթե դատախազները մի փաստ նշեն, որ նախագահ Սարգսյանը փախուստի ռիսկ ունի, հենց հիմա թող ասեն. Մակինյան
Սերժ Սարգսյանի պատշաճ վարքագիծը հաշվի առնելով՝ նրա տեղաշարժի սահմանափակումը խիստ անհիմն է. Հակոբյան
Ամրամ Մակինյանը միջնորդեց կարճել «Իսակովի հողերի» վարույթը. ապացույցներն ապօրինի են
«Այդ փաստաթուղթը պետք է անվանել ոչ թե խաղաղության համաձայնագիր, այլ՝ ասք այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները»,- այսօր դատարանի դիմաց 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հաղթանակ կերտած նախագահ է. առհասարակ ոչ մի ռեժիմից չի վախենում. Հենրիխ Դանիելյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի գնահատմամբ՝ այսօր Հայաստանում տոտալ անազատության վիճակ է:
#ՀԻՄԱ. ՀՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈՒՂԻՂ
ՀԱՐՁԱԿՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ներկայացրեց իրենց վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքները:
Ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգումից հետո բացարձակ նույն տեսքն է ունենալու. Սաշուր Քալաշյան