«Թուրքը հիմա է առաջ գալիս, երբ սրանց հանենք այս շենքից, թուրքը կանգնելու է». Գևորգ Գևորգյան

«Կա՞ մարդ, ում ինչ-որ մի բան պետք է ապացուցել։ Կա՞ մարդ, որ պետք է դեռ հասկանա, որ այս շենքում նստած է մի նապաստակ, ով թուրքից է վախենում։ Կա՞ հայ, ով պետք է թուրքից վախեցողից վախենա։ Ժողովուրդ, եթե կա Նիկոլ, չկա Հայաստան, չկա Արցախ, չկա հայ ժողովուրդ։ Եթե կա Նիկոլ, թուրքը գալու է ազատ անցնի ու տեր կանգնի մեր երկրին»,- այսօր Հանրապետության հրապարակում  Լեհաստանի նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի  հրավիրած հանրահավաքին ասաց ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը՝ հավելելով, որ եթե երկրին տեր չենք կանգնում, այն մասնատելու են։

«Կասե՞ք ինձ մի պատերազմ, որտեղ թիկունքում թշնամին է, դիմացդ թշնամին է, դու մենակ դիմացի թշնամու հետ ես կռվում, ում թիկունքից հաղորդում են ամեն ինչ, թե ոնց կարող է գալ ու քեզ մորթել։ Ես խոսում եմ այն մարդկանց հետ, ովքեր չեն հավատում։ Չե՞ք հավատում, որ կարող ենք սրանց այստեղից քշել։ Չե՞ք հավատում, որ իրավունք ունենք արժանապատիվ ապրել մեր երկրում։ Իսկ եթե հավատում եք, ո՞ւր եք բոլորդ։ Չե՞ք ամաչում, երբ նստած նայում եք այստեղ կանգնածներին, մեկդ մյուսի աչքի մեջ նայելուց։ Ուզում եմ բոլորս հասկանանք, որ պատերազմն այստեղ է։ Մեզ պետք չէ ամիսներ շարունակ պայքարել, որ Նիկոլին հեռացնենք։ Պետք է լինի մեր, հանրության որոշումը, որ չենք ուզում գլուխներս կախ ապրել։

Հիմա առաջին կարևոր պատերազմը այս շենքը սրանցից բոլորից ազատելն ու պատասխանատվության ենթարկելն է։ Սրանք պետական դավաճաններ են, պետք է պատասխանատվության ենթարկվեն, ու այդ ժամանակ մեզ  կհարգեն բոլորը, նաև հարևան պետությունները։ Թուրքը հիմա է առաջ գալիս․երբ սրանց հանենք այս շենքից՝ թուրքը կանգնելու է, որովհետև իր համար իրավիճակ է փոխվում, իր ռազմավարական դաշնակիցը, որ վեր ընկած է այստեղ, էլ իրավունք չունի խոսելու, ոչ մի ինֆորմացիա չի կարող փոխանցել՝ ոնց քայլի։ Ամեն կառավարության նիստը նայում ես, ոնց որ ադրբեջանցիներին, թուրքերին կոնկրետ բացատրություն տա՝ որտեղ ենք ուժեղ, որտեղ՝ թույլ, ինչ պետք է անեն։ Հերիք չեղա՞վ այս ամենը կուլ տանք ու մեղավորներ ման գանք։ Մեղավորը մենք ենք՝ բոլորս»,- նշեց Գևորգ Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս