Ծեծկռտուք կարմիրբերետավորների ու քաղաքացիների միջև՝ «Վերնիսաժին» հարող այգում
Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախման ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին «yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին: Բերման ընթացքում նրա հագուստն ամբողջությամբ պատռվել էր, չնայած նրա բազմաթիվ հորդոր-պարզաբանումներին, որ լրագրող է, խմբագիր, կատարում է իր մասնագիտական առաքելությունը՝ ոստիկանները չլսեցին և պարտադրեցին նստել ոստիկանական ավտոմեքենա։
Վայրենավարի խփում էին մի 3-4 րոպե՝ թացը չորի հետ խառնելով. Վահե Սարգսյան։՛
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև կրկին բախում տեղի ունեցավ, ինչից հետո ոստիկանները բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին։
Սուլոցներ, հրմշտոց, բախումներ. իրավիճակը Կառավարական 3-րդ շենքի մոտ չի հանդարտվում։
Անսպասելի բախում, հրմշտոց. իրավիճակը Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ կտրուկ լարվեց։
Կառավարության 3-րդ մասնաշենքի տարածքում օդն անհասկանալի ծխապատ է։
Երթի մասնակիցները վազքով կրկին եկան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ. այստեղ լուրջ բախում է սկսվել:
Ժողովուրդ ջան, նայեք, էս հողատու խեղկատակի հենարանը սա է. Կառավարության շենքը ոստիկանապատ է։
«Մենք այստեղ էինք հստակ պահանջով, որպեսզի հասկանանք ու հասարակության աչքին ակնառու դարձնենք այն, ինչ իրականում գոյություն ունի։ Ըստ այդմ, հստակ հասկանայինք, թե կառավարության անդամներն այս փաստաթղթի հետ կապված ինչ դիրքորոշում ունեն։ Այն, ինչ այժմ կատարվում է այստեղ և կատարվեց քիչ առաջ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ հերթական խայտառակություններից է»:
Թույլ չենք տալու աշխատակիցների ելքը 3-րդ մասնաշենքից. Աշոտ Սիմոնյան:
Հիմա Հայաստանում լուռ հանրաքվե է ու իրենք չքվեարկելու տարբերակ չունեն. Քրիստինե Վարդանյան։
Հասկացանք՝ դուխ չունեք արձագանքելու, պատգամավորների հետ խոսելու դո՞ւխ էլ չունեք. Աննա Գրիգորյան։
Ժողովրդավարության բաստիոնում պատգամավորների նկատմամբ ուժ են կիրառում. Արամ Վարդևանյան։
Խելքից դուրս է այլևս. Գեղամ Մանուկյանը դիմեց Դանիել Իոաննիսյանին ու Վահե Ղազարյանին։
Հավանաբար ինչ որ սադրանք են փորձում պատրաստել. Իշխան Սաղաթելյանը՝ Կառավարական 3-րդ շենքի մոտ։
«Այստեղ հավաքված մարդիկ պետք է հասկական՝ կիսո՞ւմ են այս փաստաթուղթը, թե՞ ոչ։ Եթե չեն կիսում, ապա ինչն է խնդիրը։ Եվ եթե մեր քաղաքացիներից մարդիկ կան, որոնք չեն հասկանում սրանց իրական դեմքը, իրական նպատակները և թուրքամետ լինելը՝ սրանով կհասկանան»,- Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Լևոն Քոչարյանը։
Մեր կռիվը ոստիկանների դեմ չէ, մեր կռիվը նաև իրենց համար է. Հայկ Դերձյան։
Ոստիկանությունն օրենք է խախտում և թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին մտնել կառավարության 3-րդ մասնաշենք, ինչի իրավունքը նրանք օրենքով ունեն:
Ոստիկանությունը նոր ուժեր է մոբիլիզացրել Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ։
Եկել ենք այստեղ, որ ասեք՝ հայկական շահն եք պաշտպանում, թե՞ ադրբեջանական. Աննա Մկրտչյան։
Պատգամավոր Գեղամ Մանուկյանին կարմիր ու սև բերետավոր ոստիկանները, ձեռքերը բռնած, քարշ են տալիս։
Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ՝ մինչև ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին չընդունեն, բողոքի ակցիայի մասնակիցները տեղից չեն շարժվի։
Նախարարության աշխատակիցները ներսից ցուցարարներին ջուր փոխանցեցին ու թռուցիկներ. Արեգնազ Մանուկյան:
«Պատմությունը չի ներելու ոչ մեկիդ». քաղաքացիները ամոթանք են տալիս ոստիկաններին:
Արամ Վարդևանյանը փորձում է բախում թույլ չտալ. կարմիրբերետավորները հրշտոց են սկսել։
Գերլարված իրավիճակ՝ Կառավարական 3-րդ շենքի մոտ:
Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկան է ուշագնաց եղել:
Առավոտյան Ֆրանսիայի հրապարակից ընդդիմությունը բազմաթիվ քաղաքացիների ուղեկցությամբ քայլերթով գնաց դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պետք է բարձրանան նախարարություն և լսեն այնտեղ նստած պաշտոնյաների դիրքորոշումը այն փաստաթղթի վերաբերյալ, որն ընդունել են Ֆրանսիայի հրապարակում։
Երկու պատգամավորի մասին խոսք չկա, բոլորս ենք մտնելու. Ագնեսա Խամոյան։