
PKK-ի զինյալների 2/3-ը լքել է Թուրքիայի տարածքը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների 2/3-ը լքել է Թուրքիայի տարածքը և անցել է Հյուսիսային Իրաք: Քուրդ զինյալների վերջին խումբը Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանից ժամանել է Դիարբեքիրի նահանգ՝ Հյուսիսային Իրաք անցնելու համար:
Նշվում է, որ զինյալների վերջին խումբը Թուրքիայի տարածքը կլքի ամիսներ անց:
PKK-ի զինյալները Թուրքիայի տարածքը սկսել են լքել մայիսի 8-ց: Մարտի 21-ին նրանց այդպիսի կոչով դիմել էր PKK-ի հիմնադիր ու առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանը:
Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին խոստացել էին ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի զենքը վայր դրած քուրդ զինյալները կարողանան անվտանգ լքել երկրի տարածքը: