Մեքսիկայի Սան Պեդրո Խուամելուլա քաղաքի քաղաքապետը ամուսնացել է կոկորդիլոսի հետ, գրում է International Business Times-ը:
Արքայադուստր Դիանայի Versace զգեստը Julien’s Auctions-ում վաճառվել է 200 հազար դոլարով, հայտնում է People-ը:
MTV Video Music Awards-ի, «Գրեմիի», «Լատինական Գրեմիի», Billboard Music Awards-ի, Billboard Latin Music Awards-ի բազմակի դափնեկիր, լատինաամերիկյան երգչուհի Շակիրային վրդովվեցրել էին Թրամփի խոսքերը` մեքսիկացի ներգաղթյալների մասին:
Հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Galaxy A8-ի պատյանի հաստությունը ընդամենը 5,9 միլիմետր է, ինչն ուղիղ 1 միլիմետրով ավելի բարակ է Apple iPhone 6-ից:
Հուլիսի 3-ին ժամը 13:35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ՇՄ Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 110 դպրոցի` տարիներ շարունակ չօգտագործվող շուրջ 1000 քմ տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար, որը շուրջ 500 սաների հնարավորություն կընձեռի ստանալ շախմատային կրթություն:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրն առաջին անգամ չէ, որ աշխատում է նկարահանման հրապարակում:
«180-120-ի վրա է ճնշումս, վատ եմ, էդ արդեն ինսուլտային վիճակ է, էլի, ավելի լավ ա չտամ, քան խայտառակ վիճակում լինեմ, բիձցել եմ, չեմ կարում, այ մարդ, սառույցս դրել եմ վզիս տակ, որ ճնշումս իջնի»,- ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Հուլիսի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ:
ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2015 թվականի վեց ամսվա ընթացքում ստացել է օձի խայթոցի 39 դեպքի մասին ահազանգ, ինչը նախորդ տարվա համեմատ 6 դեպքով ավելին է: Նշեք, որ այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին Երևանում, նախորդ տարի` մայիսի 8-ին Արմավիրում:
Ֆրանսիայի մշակույթի գործիչները, որոնց թվում են ռեժիսորներ Ժակ Օդիյարը, Մատյե Կասովիցն ու Կոստա-Գավրասը, դերասաններ Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը ու Լյուդիվին Սանյեն, կոմպոզիտորներ Ժան-Միշել Ժարը, գրող Ռոմեն Դյուրին, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, բաց նամակով դիմել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով ապաստան տրամադրել Ջուլիան Ասանժին ու Էդվարդ Սնոուդենին:
Ներկայումս իրականացվում են ձերբակալման համար հիմք հանդիսացած կասկածանքի հաստատմանը կամ հերքմանը, ինչպես նաև քրեական գործով պարզաբանման ենթակա այլ հանգամանքների ստուգմանն ուղղված տարաբնույթ քննչական և օպերատիվ գործողություններ: Դեպքի վայրում հայտնաբերված գնդակների ու պարկուճների և առգրավված զենքի նույնականությունը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 22-ի որոշմամբ` կասեցվել էր «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) և մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը և հանձնարարվել վերացնել հայտնաբերված խախտումները:
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալյալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը 300 հազար դոլար օգնություն է հատկացրել Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժածներին, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից հունիս ամսում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.080.000 ՀՀ դրամ:
Հուլիսի 2-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցի տներից մեկի տանիքում ոմն Ռուբեն կանեփ է աճեցնում:
Մինչև 51 մարդ է զոհվել Ֆիլիպիններում լաստանավի խորտակման հետևանքով, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով արևմտյան ԶԼՄ-ներին:
Բուդաղյանների կրտսեր եղբորը՝ Արա Բուդաղյանին, Գորիսի ԱԱԾ-ից տեղափոխում են Երեւան:
Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-8-ին հյուսիսային շրջաններում՝ երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:
Հուլիսի 3-ին, ժամը 15.54-ին թիվ 20 ՀՋՋ ջրափրկարարը Սևանի թիվ 1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել է ջրահեղձվող քաղաքացու:
«Մենք Վատիկանի հետ ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որը սահմանում է բազմաթիվ երկրներում ներկայացված կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները պաղեստինյան պետության հետ: Այդ համաձայնագրում առկա է փաստացի ճանաչում: Հնարավոր է՝ մեկ-երկու ամսից Վատիկանում բացենք մեր դեսպանությունը»:
Մոսկվայի քաղաքային դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է հայ գործարար ու հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելու ժամկետը: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Մեր նպատակը մեկն է՝ թույլ չտալ անհիմն կերպով ավելացնել մեր ժողովրդի առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, ինչը խրախուսում է արտագաղթը: Հետևաբար հայտնում ենք մեր համերաշխությունը քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկած մեր հայրենակիցներին և աջակից ենք նրանց պահանջներին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացողների թիվը, կատակով նրանց առաջարկել է խաղալ «Քաղցած խաղերում», գրում է The Hill պարբերականը:
Եվրախորհրարանը կոչ է անում Ռուսաստանին անհապաղ վերադառնալ Ուկրաինայի հետ գազի վերաբերյալ բանակցություններին՝ երկարաժամկետ լուծման ուղիների մշակման համար, հայտարարել է Եվրախորհրարանի նախագահ Մարտին Շուլցը՝ այսօր հանդես գալով Ուկրաինայի խորհրդարանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում հուլիսի 1-4-ը անցկացվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը:
Ֆրանսիայի իշխանությունները մերժել են քաղաքական ապաստան տրամադրել
Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ: