Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայի արքայազնը 300 հազար դոլար օգնություն է հատկացրել Թբիլիսիի ջրհեղեղից տուժածներին

Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Թալյալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը 300 հազար դոլար օգնություն է հատկացրել Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժածներին, հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, որ տեղի են ունեցել Վերե գետի կիրճում ավերիչ աղետի հետևանքով: Ցանկանում ենք մեր ցավակցությունը հայտնել վրացի ժողովրդին: Ծանր պահերին ընկերները միշտ ձեր կողքին են:

Alwaleed Philanthropies հիմնադրամը առաջինների թվում է, ովքեր օգնում են ջրհեղեղից տուժածներին»,-Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղված նամակից մեջբերում է կատարել Sputnik գործակալությունը:

Սաուդցի արքայազնը վստահություն է հայտնել, որ հիմնադրամը զգալի ավանդ կունենա ջրհեղեղի ավերիչ հետևանքների վերացման հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031