
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս և Վանաձոր-Վրաստան ավտոճանապարհներին մեքենաներ են բախվել

Հուլիսի 2-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 6-րդ կմ հատվածում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հուլիսի 2-ին, ժամը 21.40-ին, Վանաձոր-Վրաստան ճանապարհի 64-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-3129»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: