16 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:39 05.08.2015 | Սահմանային հսկողությունը անձնական օգտագործման մսեղիքի նկատմամբ խստացվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով՝ 2015 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 19-ը արգելվել Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցման կետերից անձնական օգտագործման համար խոշոր եղջերավոր կենդանու մսեղիքի ներմուծումը:

16:38 05.08.2015 | Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար:

16:34 05.08.2015 | Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում քուրդ զինծառայողների մուտքը կարգելվի. Wall Street Journal

ԱՄՆ-ն ու Թուրքիան, որոնք ծրագրում են ԴԱԻՇ-ից ազատել ու Սիրիայի հյուսիսում ստեղծել անվտանգության գոտի, թույլ չեն տա այդ հատվածում քուրդ զինծառայողների մուտքը, գրում է Wall Street Journal-ը: Այդ հատվածում բնակվում են հիմնականում թուրքմեններ ու արաբներ: Պաշտոնական Անկարան անհանգստացած է, որ քուրդ զինյալները կմտնեն այդ տարածք ու այդտեղից դուրս կհանեն տեղացիներին:

16:22 05.08.2015 | Խոշոր վթար՝ Արմավիրի մարզում. կան վիրավորներ

Օգոստոսի 5-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

16:14 05.08.2015 | Ուժեղացված ծառայություն Շիրակի մարզում

Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ սթափ վիճակում, փոխարինված համարանիշերով և առանց համապատասխան փաստաթղթերի մեքենա վարելու համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաև հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու:

16:10 05.08.2015 | ԱՄՆ Հանրապետականները կազմել են առաջին նախընտրական հեռուստաբանավեճերի ֆավորիտների տասնյակը

ԱՄՆ-ում կազմվել է երկրի նախագահի աթոռին հավակնող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչների տասնյակը, ովքեր մասնակցելու են առաջին մեծամասշտաբ հեռուստատեսային բանավեճերին, որոնց համար եթեր է տրամադրել Fox News հեռուստաալիքը:

16:07 05.08.2015 | Գողություն «Նարեկացի» արվեստի միության շենքից. Որոնվում է լուսանկարներում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նարեկացի» արվեստի միություն ապօրինի մուտք գործելով կնոջ դրամապանակից գումար գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

16:00 05.08.2015 | ԱՆ-ն՝ 23-ամյա ծննդկան Ջուլիետա Գասպարյանի դեպքի մասին

Հուլիսի 29-ին, ժամը 18:00-ի սահմաններում Շիրակի մարզից 23-ամյա Ջուլիետա Գասպարյանն ընդունվել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ` թոքային հիպերտենիզա ախտորոշմամբ:

15:41 05.08.2015 | Էրդողանը Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակեց Հուլուսի Աքարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ հաստատել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի որոշումը ու երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:

15:41 05.08.2015 | Չմտնել սահմանադրական ծուղակի մեջ. Նիկոլ Փաշինյան. «ՀԺ»

Հանրային-քաղաքական հարթակներից հնչող տեսակետը, թե Սերժ Սարգսյանը սահմանադրության փոփոխությունների նախագիծը ձեռնարկել է սեփական իշխանության վերարտադրության ծրագիրն իրագործելու համար՝ միանշանակ հիմնավորված կարելի է համարել:

15:10 05.08.2015 | Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոյին

Օգոստոսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ստեփան Սուխորենկոյին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

14:49 05.08.2015 | Դմիտրի Պեսկովը դարձյալ ստիպված է եղել պատասխանել հարսանեկան թանկարժեք ժամացույցի մասին հարցին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ նորմալ» է վերաբերվում ՌԴ Կոմունիստական կուսակցության նախաձեռնությանը՝ պաշտոնյաներին քրեական պատասխանատվության ենթարկել եկամուտները թաքցնելու համար, հայտնում է RIA Novosti-ն:

14:07 05.08.2015 | Երեխաներիս աչքի առջև ցանկանում էին հորը սպանել․ Ագարակում հնչած կրակոցներից տուժողի կինը նոր մանրամասներ է ներկայացնում. shamshyan.com

Բախտի բերմամբ, ամուսնուս չի դիպչել, բայց պատկերցնում ե՞ք, թե այս ամենը ինչով կարող էր ավարտվել։

12:18 05.08.2015 | Դատախազության բաժնի պետը 11 տարեկան երեխայի է վրաերթի ենթարկել. երեխան մահացել է. «Փաստինֆո»

Դեպքից հետո երեխան տեղափոխվել է Վաղարշապատի հիվանդանոց, ապա վիրահատության է ենթարկվել, սակայն գիտակցության չգալով` այսօր մահացել է:

11:54 05.08.2015 | Օգոստոսի 4-ին և լույս 5-ի գիշերը սահմանում իրավիճակը լարված է եղել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

11:48 05.08.2015 | Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Օգոստոսի 5-ին, ժամը 05.28-ին ահազանգ է ստացվել, որ Սառնակունք-Անգեղակոթ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժշետ է փրկարարների օգնությունը:

11:43 05.08.2015 | Ալյոնա Ստերլիգովան երեխաների հետ վերադարձել է Ռուսաստան

«Ամենակարևորը, որ մեզ հաջողվել է այնտեղ ձեռք բերել լեռնային գետակով աշխատող հին ալրաղաց: Մենք արտադրում ենք էկոլոգիապես մաքուր ալյուր, թխում ենք տնական հաց: Այնտեղի պանիրները անչափ համեղ են, գինին աստվածային է: Մենք այնտեղ դեռ մեծ տնտեսություն չունենք՝ միայն ալյուր ու փուռ: Պանրագործարանը պատկանում է տեղացիներին, խաղողի վազերը՝ նույնպես: Մենք նրանց հետ պայմանավորվել ենք, որ նրանց արտադրանքը մեր բրենդի ներքո վաճառելու ենք Ռուսաստանում»:

11:31 05.08.2015 | Սիբիրյան խոցի դեպքերը լաբորատոր հաստատվել են. ԱՆ

Օգոստոսի 4-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 2 հիվանդի մոտ լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է սիբիրյան խոց ախտորոշումը:

11:23 05.08.2015 | Արմավիրի մարզում արձանագրվել է կասկածելի սիբիրյան խոց

ՀՀ առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արտամեդ համայնքի 2 բնակիչ սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ դիմել է Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղից հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

11:20 05.08.2015 | Ինքնասպան եղած գործարարի որդին լքել է տունը. նոր զարգացումներ. «Ժողովուրդ»

2015 թվականի փետրվարի 16-ին իր առանձնատանը ինքնասպան եղած գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի հարազատները հայտնվել են դրսում:

11:15 05.08.2015 | Հայտնի է դարձել Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի անունը

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyеt թերթը, Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստում որոշում է կայացվել այդ պաշտոնում նշանակել բանակի գեներալ Հուլուսի Աքարին:

11:10 05.08.2015 | Սեքս-սկանդալում հայտնված ՀՀԿ-ական պատգամավորը Արտակ Դավթյա՞նն է. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում:

10:55 05.08.2015 | Կրակոցներ Սյունիքի մարզում

Օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ի սահմաններում, անհայտ անձը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով դարանակալել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 22 շենքի մոտ և դիտավորյալ հարվածել է իր ամուսնու` 1962 թ. ծնված Ս. Հ.-ի «Նիսան Իքստեռռա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև անհայտ անձինք «Պորշ Կայեն» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներով հետապնդել են Ս. Հ.-ին և կրակոցներ արձակել նրա ավտոմեքենայի ուղղությամբ:

10:50 05.08.2015 | ՀՀԿ-ականներին հանձնարարվել է «իրար գլխի հավաքվել». «Ժողովուրդ»

Բոլոր ՀՀԿ-ականներին հանձնարարվել է սկսել սահմանադրական հանրաքվեի անցկացման համար շտաբներ հիմնել:

10:45 05.08.2015 | Ամոթ է, գնացեք տուն. «Հրապարակ»

ՀՀ ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս… ոչ, ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ թույլ տալ Դավիթ Սանասարյանին եւ Անդրիաս Ղուկասյանին 72 ժամ նստել Հանրապետության հրապարակի «գորգին»:

10:43 05.08.2015 | Թբիլիսիում հրդեհը երկու մարդու կյանք է խլել

Հայտնաբերվել են երկու մարդկանց մարմինները, որոնք անհետ կորած էին համարվում Թբիլիսի կենտրոնում ծագած հրդեի հետևանքով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

10:34 05.08.2015 | «Ասեցի՝ արայով մի խոսեք, քեզանից լավ արա չկա». տուրուդմփոց կառավարության աշխատակցի և հյուրանոցի տնօրենի միջև. «Ժամանակ»

Աղվերանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը երեկ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Ժամանակին» հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադեւոսյանն է, մյուսը՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։

10:30 05.08.2015 | Ռուսաստանում տղամարդն սպանել է իր 6 երեխաներին ու հղի կնոջը

Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովին, ում ձերբակալել են նախօրեին իր 6 երեխաներին ու հղի կնոջը սպանելու կասկածանքով, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:

09:31 05.08.2015 | Մարիո Բալոտելին ճանաչվել է ամենագերագնահատված ֆուտբոլիստ

Անգլիական The Telegraph-ի վարկածով Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարիա Բալոտելին ճանաչվել է ամենագերագնահատված ֆուտբոլիստը:

09:01 05.08.2015 | Քեյնը կարող է դառնալ աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Օչետինոն իր ուրախությունն է արտահայտել` կապված նրա հետ, որ ակումբին հաջողվել է թիմում պահել իր գլխավոր ռմբարկու Հարրի Քեյնին:

  • Page 835 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 830
  • 831
  • 832
  • 833
  • 834
  • 835
  • 836
  • 837
  • 838
  • 839
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը